Օրբելյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրբելյաններ, իշխանական տոհմ Հայաստանում և Վրաստանում։ Ավանդությունն Օրբելյանների ծագումը վերագրում է Ճենաց աշխարհի թագավոր Ճենբակուրի փախստական ժառանգներին, որը Մամիկոնյաններից նրանց սերած լինելու վկայությունն է։ Օրբելյանները բարձր դիրք են զբաղեցրել վրացական արքունիքում, վարել թագադիր ասպետի, սպարապետի և այլ պաշտոններ։ Ձգտելով պետական բարձրագույն իշխանության՝ ամիրսպասալար Իվանե Օրբելին 1177-1178 թթ-ին, թագաժառանգ Դեմնային գահին բազմեցնելու պատրվակով, գլխավորել է վրացական ավատատիրական տների ապստամբությունը՝ Գեորգի III թագավորի դեմ։ Սակայն վերջինիս հաջողվել է ղփչաղների աջակցությամբ ջլատել ապստամբների զինական ուժերը, մեկուսացնել Իվանեին, ձեռբակալել և կուրացնել նրան։ Իվանեի եղբայր Լիպարիտը, որ ռազմական օգնության խնդրանքով ներկայացրել էր սելջուկյան Ելտկուզ Աթաբեկին, այնուհետև հաստատվել է Գանձակում։ Գեորգի III թագավորի մահից հետո, Լիպարիտի որդիներից մեկը՝ Իվանեն, վերադառձել է Գուգարք, Թամար թագուհուց հետ ստացել Օրբելիների տիրույթների մի փոքր մասը և Օրբեթ ամրոցը։ Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը, հաստատվել է Նախճավանում։ Դրանով Օրբելյանների տոհմը բաժանվել է երկու ճյուղի՝ վրաց Օրբելիների և հայ Օրբելյանների։

[խմբագրել] Գրականություն

  • Գրիգոր Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք, Ե., 1981 թ.։

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով