Պիգմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունավորող նյութեր, Հնդկաստան

Պիգմենտ կամ գունափոշի (լատ.՝ pigmentum — գույն), գունավոր նյութ, փոշի, որը ներկերի բոլոր տարատեսակների կարևորագույն բաղկացուցիչ մասն է կազմում՝ որոշելով նրա գունային հատկանիշները։ Լինում են բնական և արհեստական։

Գունափոշուն կապակցող նյութեր ավելացնելով ստացվում են տարբեր տեխնիկական հատկություններով օժտված զանազան ներկեր՝ յուղաներկ, ջրաներկ, պաստել և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Երզնկյան Մերի, Բաղդասարյան Արմինե // Կերպարվեստի բառագիրք // Երևան: «Զանգակ―97», 2002. — Հ. Ա. — 13. — 13. — 13 էջ. — 500 հատ.