Ակացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակացիա
Acacia pycnantha Golden Wattle.jpg
Acacia pycnantha
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Թիթեռնածաղկավորներ
Ցեղ Ակացիա
Լատիներեն անվանում
Acacia
Mill., 1754
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Acacia scorpioides (L.) W.Wight, 1905=
Կաղապար:Bt-latrus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 26417
NCBI 3808
EOL 13650

IPNI21551

Ակացիա (լատ.՝ Acacia), ակակի, կակիա, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 750 տեսակ։ ՀՀ-ում գրեթե ամենուր աճում է ակացիա սպիտակ (Robinia pseudoacacia)) կամ ակացիա կեղծ տեսակը։

Բնութագիր[խմբագրել]

Խոշոր, գեղազարդիչ ծառ է (բարձր․ 25-30 մ), լայն գլանաձև սաղարթով։ Տերևները բարդ, կրկնակի փետրաձև են։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնավուն, հոտավետ՝ հավաքված ողկյուզաձև ծաղկաբույլերում։ Պտուղը մանր սերմերով ունդ է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Մեղրատու է։ Դեղաբույս է․ պարունակում է A և C վիտամիններ, եթերայուղեր, խեժ, աղաղանյութեր, ներկանյութեր։ Չորա- և ցրտադիմացկուն է։ Օգտագործվում է կանաչապատման և անտառաբարելավող տնկարկների ստեղծման համար, ամուր և արժեքավոր բնափայտը՝ կահույքագործության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png