Գենետիկական բազմազանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գենետիկական բազմազանությունը կամ գենետիկական պոլիմորֆիզմը — պոպուլյացիաների բազմազանություն ըստ գենետիկական բնույթի հատկանիշների կամ մարկերների: Կենսաբազմազանության մի տեսակ է: Գենետիկական բազմազանությունը իրենից ներկայացնում է պոպուլյացիայի, պոպուլյացիաների խմբի կամ տեսակի գենետիկական բնութագրի կարևոր բաղադրիչ: Գենետիկական բազմազանությունը , կախված դիտարկվող գենետիկական մարկերների ընտրույթունից, բնութագրվում է մի շարք բաղադրատարրերով.

1. Միջին հետերոզիգոտություն

2. Լոկուսի հաշվով ալլելների թիվը

3. Գենետիկական հեռավորությունը (միջպոպուլյացիոն գենետիկական բազմազանության գնահտման համար)

Բովանդակություն

[խմբագրել] Միջին հետերոզիգոտություն

Գենետիկական բազմազանության այս բաղադրատարրը նկարագրում է, թե պոպուլյացիայում ինչ մաս են կազմում առանձնյակները պոպուլյացիայում որոնք, հետերոզիգոտ են ըստ ուսումնասիրվող մարկերների օգտագործված հավաքածուի:

[խմբագրել] Լոկուսի հաշվով ալլելների թիվը

Այս չափանիշը որպես կանոն օգտագործվում է ըստ մարկերների գենետիկական բազմազանության գնահատման համար, որոնք ունեն ավելի քան երկու նկարագրված ալլելային վիճակ, օրինակ` միկրոսատելլիտային լոկուսների համար:

[խմբագրել] Գենետիկական հեռավորություն

Չափանիշը բնութագրում է պոպուլյացիաների միջև տարբերության և բազմազանության աստիճանը ըստ առկայության/ բացակայության կամ օգագործվող մարկերների ալլելների հաճախականությունների:

[խմբագրել] Կենսաբանական նշանակություն

Գենետիկական փոփոխությունը պոպուլյացիայում ելակետային նյութ է հանդիսանում բնական ընտրության և գենետիկական դրեյֆի գործունեության համար: Այսինքն միկրեէվոլյուցիոն պրոցեսների անհրաժեշտ տարր է հանդիսանում: Մասնավորապես, ահյտնի են աշխատանքներ մաքուր գծերում` այսինքն` գենետիակական բազմազանության բացակայության դեպքում, ընտրանքի ոչ էֆֆեկտիվության մասին: Մեկ այլ կողմից գենետիակական փոփոխականությունը հանդիսանում է ինքնին միկրոէվոլյուցիայի գործոնների ազդեցության առարկա: Գենետիկական բազմազանությունը ըստ ոչ չեզոք հատկանիշների մեծ նշանակւոթյուն ունի պոպուլյացիաների էկոլոգիական ճկունության համար: Ըստ ալլոզիմային լոկուսների մի քանի ալլելների առկայությունը պոպուլյացիաներում հնարավորություն է տալիս այդ նույն պոպուլյացիային հարմարվել տատանվող պայմաններին, որոնցում այս կամ այն ալլելների առանձնայակների առկայությունը առավելություններ է տալիս: Օրինակ լայն տարածում ունեցող Drosophila melanogaster տարբերոկի մոտ ալկոհոլդեհիդրոգենազա գենը հոմոզիգոտ վիճակում կախված միջավայրի ջերմաստիճանային պայմաններից երկընտրողական օգտակար կամ վնասակար ազդեցություն է ունենում:

[խմբագրել] Գրականություն

  1. Алтухов Ю.П., Генетические процессы в популяциях. – М.: ИКЦ «Академкнига». 2003. 431 с.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով