Աղբյուր Սերոբ
| Հավանաբար, այս էջը կամ բաժինը խախտում է հեղինակային իրավունքները: Հավանական է, որ բովանդակությունը պատճենված է http://cuestion-armenia.blogspot.com/2008/10/blog-post_8040.html կայքից համարյա առանց փոփոխությունների: Խնդրում ենք, ստուգեք ենթադրվող աղբյուրի թվականը Համացանցի (Ինտերնետի) արխիվում և համեմատեք հոդվածում խմբագորւմների ներմուծման թվականի հետ: Եթե դուք կարծում եք, որ դա այդպես չե, ապա հայտնեք ձեր կարծիքը այս հոդվածի քննարկման էջում: Եթե դուք եք հեղինակը, ապա ձևավորեք տեքստի օգտագործման թույլատվությունը: Խախտումը հայտնաբերածին՝ Խնդրում ենք, տեղադրեք այս {{subst:nothanks cv|pg=Աղբյուր Սերոբ|url=http://cuestion-armenia.blogspot.com/2008/10/blog-post_8040.html}} -- ~~~~հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում: Հոդվածի հեղինակին՝ Հեղինակային իրավունքներ, Թույլատվությունների ստացում, Ի՞նչ անել: |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Աղբյուր Սերոբ (Սերոբ Փաշա Վարդանյան) — ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Ծնվել է 1864 թվականին Սոխորդ գյուղում, Ախլաթի գավառում: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` 1891-ին հեռացել է ծննդավայրից, եղել Կ.Պոլսում, Ռումինիայում: Այստեղ կազմակերպել է փոքրիկ սրճարան, որտեղ զրույցներ էին տեղի ունենում հայության դրության մասին, որոնց արդյունքում էլ Սերոբը որոշեց վերադառնալ Էրգիր: 1895-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ, կազմակերպել տեղի ինքնապաշտպանությունը: 1897-ին կռվել է Թեղուտում և Սոխորդում: 1898-ի հոկտեմբերի 20-ին Բաբշենի նշանավոր կռվից հետո այլևս անհնար է դարձել Խլաթում մնալը, ուստի ապաստանել է Սասունում: Աղբյուր Սերոբի մղած բոլոր կռիվները լավ կազմակերպվածության շնորհիվ ավարտվել են հաղթանակով: Աղբյուր Սերոբի անունը ահ ու սարսափ էր տարածում թուրք և քուրդ քոչվորների շրջանում: Եթե չլիներ մատնությունը Սերոբը դեռևս երկար ժամանակ կպատժեր թուրթ մարդասպան զավթիչներին:
1898-ի նոյեմբերին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել Սերոբին, սակայն, մինչև վերահաս մահը, իր զինակիցների հետ Գելիեգուզան գյուղում պաշարված, նա դիմադրել է թուրքերին: Այդ ընդհարման ժամանակ վիրավորվել է նրա կինը` Սոսեն, սպանվել են որդին և երկու եղբայրները: Զոհվել է Գելիեգուզանում, 1899-ին: Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը` Գելիեգուզան գյուղում: Սերոբին են ձոնված «Գլուխդ՝ Բաղեշ, մարմինդ՝ Մուշ» եւ աշուղ Ֆահրատի «Ով որ քաջ է» երգերը: