Յագուար
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Յագուար | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Panthera onca | ||||||||||||||
| Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||||
| Արեալ | ||||||||||||||
|
Ներկա տարածվածությունը Նախկին տարածվածությունը |
||||||||||||||
|
Յագուարը հանդիսանում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոշորագույն կատվազգի գիշատիչը: Մարմնի երկարությունը առանց պոչի տատանվում է 120-185 սմ, պոչի երկարությունը՝ 45-75 սմ, քաշը 36-113 կգ, հիմնականում 60-90 կգ, հանդիպում են նաև 120 կգ-անոց յագուարներ: Պատմության մեջ հայտնաբերված ամենախոշոր յագուարը կշռել է 158 կգ: Էգը 20%-ով ավելի թեթև է:
Յագուարները տարածքային կենդանիներ են: Նրանց տարածքի մակերեսը տատանվում է 25-100 կմ², կախված լանդշաֆտից և որսի քանակությունից, ինչպես նաև կենդանու սեռից: Որպես կանոն արու յագուարի տարածքն ունի եռանկյունու ձև: Այն շրջում է իր տարածքով և ամեն 5-15 օրը մեկ հայտնվում է «սահմանամերձ» կետերում: Յագուարները բավական հանդուրժող են իրենց ցեղակիցների հանդեպ, և նրանց որսատարածքները կարող են հատվել, սակայն ոչ կատվառյուծների նկատմամբ: Յագուարները սնվում են պեկարիներով, գետակինճներով, մազամի եղջերուներով, կապիկներով, թռչուններով, աղվեսներով, օձերով և կրծողներով: Որսում են նաև կրիաներ: Յագուարի հզոր ժանիքները ի վիճակի են ջարդել կրիայի պատյանը: Ի տարբերություն կատվառյուծների, յագուարները հաճախ հարձակվում են ընտանի եղջերավոր կենդանիների վրա: Գիշատիչը հիանալի լողում է և որսը չի կարող թաքնվել նրանից ջրում։