Կատվազգի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Կատվազգիներ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Երիտասարդ ընձառյուծ (Panthera pardus)
|
||||||||||||
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Felinae Fischer-Waldheim, 1817 | ||||||||||||
| Ենթաընտանիք | ||||||||||||
|
||||||||||||
|
Կատվազգիներ (Felidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայտնի է 36, ՀՀ-ում` 6 տեսակ` եղեգնակատու, լուսան, հովազ, տափաստանային կատու, անտառային կատու և տնային կատու։
Մարմինը բարեկազմ է, ոտքերը` համեմատաբար երկար, մատնագնաց, առջևինները` հնգամատ, հետինները` քառամատ։ Ճանկերը ներքաշվող մագիլներով են, խոշոր, կեռված։ Բնորոշ գիշատիչներ են. մեծ մասի ժանիքները լավ զարգացած են, աղորիքները սուր կատարներով են։ Մազածածկը կարճ է։ Ունեն լավ զարգացած տեսողություն և լսողություն։ Գլուխը կլորավուն է, պոչը` երկար։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հայաստանի բնաշխարհ, Երևան, ՀՀՀ, 2006, էջ 425։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կատվազգի կատեգորիայում։ |