Սառցադաշտային ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սառցադաշտային ժամանակաշրջան, Երկրագնդի երկրաբանական պատմության համեմատաբար տևական ժամանակաշրջան, որի ընթացքում կլիմայի ընդհանուր ցրտեցման պայմաններում իրար են հաջորդել առավել ցուրտ և համեմատաբար տաք կլիմայով ժամանակահատվածներ։ Ցուրտ ժամանակահատվածներում (սառցադաշտային) տեղի են ունեցել մայրցամաքային ընդարձակ սառցապատումներ, իսկ համեմատաբար տաք ժամանակահատվածներում (միջսառցադաշւոային) մայրցամաքային սառցադաշտերի զգալի մասը հալվել է։ Սառցադաշտային ժամանակաշրջաններ եղել են ստորին պրոտերոզոյում՝ Հյուսիսային Ամերիկա, վերին ռիֆեյում՝ Աֆրիկա և Ավստրալիա, վենդում՝ Եվրոպա, Ասիա և Հյուսիսային Ամերիկա, օրդովիկում՝ Աֆրիկա, կարբոնի վերջում և պերմի սկզբում՝ Դոնդվանա մայրցամաքների վրա։ Առավել լավ է ուսումնասիրված պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 190
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառցադաշտային ժամանակաշրջան» հոդվածին։