Ֆերմա (կոնստրուկցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
անտենաների մեջ օգտագործվող ֆերմայի կոնստրուկցիա
FERMA arm.jpg

Ֆերմա (ֆր.՝ ferme, լատ.՝ firmus, պինդ, ամուր), շենքի վերնածածկի, կամրջի հենամիջային կառուցվածքի, հիդրոտեխնիկական կառույցի ձողային կրող կոնստրուկցիա։

Ֆերման լինում է մետաղից, երկաթբետոնից, փայտից և համակցված՝ մի քանի նյութերից։ Ֆերմայի հիմնական բաղադրիչ մասերն են գոտիները (ուղղագիծ և բազմանկյուն) և վանդակը՝ պարզ, բարդ, կազմովի)։ Ուղղանկյուն վանդակներով և ծռման ենթակա ձողերի կոշտ միացումով ֆերմաները կոչվում են անշեղմույթ։ Վերնածածկերի պողպատե ֆերմաների գուտիները և վանդակը սովորաբար պատրաստվում են միջադիրներով միացված երկու անկյունավոր պրոֆիլներից։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png