Երկձևություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկձևություն, դիմորֆիզմ, միևնույն տեսակի օրգանիզմում երկու ձևերի առկայություն, որոնք տարբերվում են մորֆո-ֆիզիոլոգիական հատկանիշներով, սակայն ապրում են նույն վայրում։ Երկձևությունը բազմաձևությունը (պոլիմորֆիզմ) մասնակի դեպք Է։ Կենդանիների մեջ ավելի հաճախ հանդիպում է սեռական երկձևություն, որն արտահայտվում է արական և իգական սեռերի տարբերությամբ (արտաքին տեսքի, չափսերի, գունավորման և այլն)։ Էկոլոգիական երկձևությունն առաջանում է միջավայրի պայմանների տարբերության պատճառով։ Սեզոնային երկձևությյունը կախված է օրգանիզմի զարգացման ընթացքում ջերմաստիճանի փոփոխությունից։ Երկձևությունը դիտվում է նաև սերունդների հաջորդականության (մակաբույծ որդերի սեռական և անսեռ սերունդ), մետագենեզի (հիդրոիդ պոպիլիպներ և հիդրոմեդուզաներ) ժամանակ։ Հայտնի է և մուտացիայի հետևանքով առաջացող երկձևություն։ Բույսերի երկձևությունը դրսևորվում է նրանց արտաքին տեսքում կամ առանձին օրգանների կազմությունում, օրինակ, կանեփի արական և իգական անհատները (սեռական երկձևություն)։ Սեզոնային երկձևության բույսերում արտահայտվում է գարնանային և աշնանային ձևերի առկայությամբ։ Երկձևությունն է նույն օրգանի տարբեր ձևով հանդես գալը միևնույն տեսակի տարբեր անհատների մոտ․ օրինակ, ջրային բույսերի ստորջրյա և վերջրյա տերևները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 611