Վագրակատու
| Վագրակատու | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Acinonyx jubatus | ||||||||||||||
| Ենթատեսակներ
Հյուսիսայի և արևմտյան Աֆրիկա
Կենտրոնական Աֆրիկա
Հարավային Աֆրիկա
Արևելյան Աֆրիկա
|
||||||||||||||
| Արեալ | ||||||||||||||
|
Նախկին տարածվածությունը Ցածր խտություն Միջին խտություն Բարձր խտություն |
||||||||||||||
|
Վագրակատու կամ հեպարդ (Acinonyx jubatus) խոշոր կատվազգի է, որ ներկայումս տարածված է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Վագրակատուն ամեանաարագ կենդանին է. նրա արագությունը տատանվում է 112-120 կմ/ժ միջև [1][2] և ունակ է երեք վարկյանի ընթացքում մեծացնել արագությունը 0-100 կմ/ժ [3]:
[խմբագրել] Ենթատեսակներ
Ահա վագրակատվի ենթատեսակները.
- Ասիական վագրակատու (Acinonyx jubatus venaticus). Ասիա (նախկինում` Աֆղանստան, Հայկական լեռնաշխարհ, Հնդկաստան, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Օման, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Ռուսաստան, ներկայումս միայն Իրան)
- Հյուսիսարևմտյան Աֆրիկյան վագրակատու (Acinonyx jubatus hecki). Հյուսիսարևմտյան Աֆրիկա և արևմտյան Աֆրիկա
- Acinonyx jubatus raineyii. արևելյան Աֆրիկա
- Acinonyx jubatus jubatus. հարավային Աֆրիկա
- Acinonyx jubatus soemmeringii. կենտրոնական Աֆրիկա
- Acinonyx jubatus velox
[խմբագրել] Տարածվածությունը և բնակության վայրը
Վագրակատուները հանդիպում են Աֆրիկայում և Ասիայում: Ասիայում հանդիպում են միայն Խորասանում, Իրան: Այնտեղ փորձեր են կատարվում փրկել Ասիայի վագրակատուների վերջին պոպուլյացիան: [4] Վագրակատուները սովորաբար ապրում են բաց տարածություններում: Վագրակատուներին երբեմն վարժեցրել են այծքաղներ որսալու համար:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Sharp, N. C. (1994). «Վագրակատվի արագությունը». Journal of Zoology, London 241 (3): 493–494. doi:.
- ↑ Milton Hildebrand (1959). «Վագրաակտվի և ձիու շարժումները». Journal of Mammalogy 40 (4): 481–495. doi:.
- ↑ Կարլ Կրուշելնիկի (1999)։ «Վագրակատուներ»։ Australian Broadcasting Corporation։ http://www.abc.net.au/science/k2/moments/gmis9911.htm։ Վերցված է 2007-12-07։
- ↑ «Ասիական վագրակատուներ»։ Wild About Cats։ http://www.wildaboutcats.org/asiatic.htm։ Վերցված է 2007-12-07։