Որսագողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Poaching of a salmon at the Far East river.JPG

Որսագողություն, վայրի կենդանիների ձեռքբերումը կամ ոչնչացումը որսորդության, ձկնորսության կանոնների և կենդանական աշխարհի պահպանման մասին օրենսդրության այլ պահանջների խախտմամբ։ Օրենսդրությամբ որսագողություն է համարվում՝

  1. որսորդությունը կամ ձկնորսությունը՝ առանց համապատասխան մարմնի թույլտվության
  2. որսորդությունը կամ ձկնորսությունը արգելված վայրերում, արգելված ժամանակ կամ արգելված միջոցներով (մեթոդներով, գործիքներով)
  3. «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսը վայրի կենդանիների թույլատրված չա փից ավելի որսը
  4. օգտակար թռչունների ձվերի, փետուրների հավաքումը, թռչնաբների, որջերի ու բների քանդումը, կենդանական աշխարհի պահպանման կանոնների այլ խախտումները։ Կախված հանրության համար վտանգավորության աստիճանից, որսագողության համար նախատեսվում է քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Օրենքով նախատեսված կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվածները պարտավոր են նաև հատուցել վնասները։ Որսագողությունը արգելվել է նաև հին և միջնադարյան պետություններում (Եգիպտոս, Բաբելոն, Հռոմ, Բյուզանդիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն)։ Որսագողության մասին հիշատակել են Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Սեբեոսը, իսկ Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք Հայոց»-֊ում որսագողության պատժելիության մասին կան ամբողջական նորմեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png