Դատավորներ (գիրք)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դատավորներ (հին եբրայերեն` Sefer Shoftim ספר שופטים) , Աստվածաշունչ մատյանի Հին կտակարանի յոթերորդ գիրքը, ընդգրկում է Քանանի երկրում հրեաների հաստատումից մինչև նրանց առաջին թագավորության հիմնադրման ժամանակաշրջանը (մ.թ.ա. 1200–1040) և վերաբերում է այդ ընթացքում Իսրայելում կառավարող և օրինականություն հաստատող դատավորների գործունեությանը: Ըստ հուդայական ու քրիստոնեական ավանդության այս և Հին Կտակարանի հաջորդ երեք գրքի հեղինակը Սամուել մարգարեն է: