Մաաստրիխտի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաաստրիխտի պայմանագիր (պաշտոնապես՝ Պայմանագիր Եվրոպական Միության մասին) ստորագրվել է 1992 թ.-ի փետրվարի 7-ին Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում[1], որով ստեղծվել է Եվրոպական Միությունը։

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1993 թ.-ի նոյեմբերի 1-ին[2]։ Պայմանագիրը լուծեց եվրոպական երկրների դրամական և քաղաքական համակարգերի կարգավորման հարցը։ Պայմանագրի ստորագրման արդյունքում ներմուծվեց եվրոն՝ որպես եվրոպական դրամական միավոր։ Պայմանագիրը նաև հաստատեց միության երեք հիմքերը՝ տնտեսական և սոցիալական քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները և անվտանգությունը, արդարությունը և ներքին գործերը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «1990-1999»։ The history of the European Union - 1990-1999։ Europa (web portal։ http://europa.eu/about-eu/eu-history/1990-1999/index_en.htm։ Վերցված է սեպտեմբերի 1 2011։ 
  2. «1993»։ The EU at a glance - The History of the European Union։ Europa (web portal։ http://europa.eu/abc/history/1990-1999/1993/index_en.htm։ Վերցված է ապրիլի 9 2010։