Հերերոների և հոտենտոտների ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
RCWoodvilleJr 21Lancers Omdurman.jpg
Battle.jpg

Հերերոների և Հոտենտոտների ապստամբություն` 1904-1907 թվականներ, Հարավ-Արևմտյան Աֆրիկայի (Նամիբիա) բնիկների ապստամբությունը գերմանական տիրապետության դեմ։ Ծագել է գաղութային դաժան շահագործման և աֆրիկացիների հողազրկման պատճառով։ Ապստամբությունը սկսել են հերերոները, 1904 թվականի հունվարի 12-ին, ազատագրել երկրի կենտրոնական մասը։ Գերմանական գաղութարարները ապրիլին պարտության են մատնել նրանց։ Հերերոների մի մասը կոտորվել է ճակատամարտում, մի մասը՝ անապատում, ուր նահանջել էր։ Շատերին բռնի փոխադրել են գերմանական գաղութաբնակների ֆերմաները։ 1904 թվականի հոկտեմբերի 3-ին ապստամբել են հոտենտոտները, որոնք իրենց առաջնորդի մահից (1905 թվականին) հետո բաժանվել են մանր խմբերի և շարունակել պայքարը մինչև 1907 թվականը։ Գերմանական գաղութարարները, ստանալով սահմանամերձ Կապ (Քեյփ) գաղութի զորքերի օգնությունը, կոտորել են հոտենտոտների զգալի մասին, մնացածներին բնակեցրել չոր, անբերրի շրջաններում։ 1907 թվականին գաղութարարները բռնագրավել են հերերոների հողերը, վերացրել նրանց համայնական, ցեղային կազմակերպությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png