Հոտենտոտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոտենտոտներ (ինքնանվանումը՝ կոյկոին, նշանակում է իսկական մարդիկ), ժողովուրդ Աֆրիկայում։

Բնակվում են Նամիբիայի կենտրոնական և հարավային շրջաններում (մոտ 40 հազար, 1967) և ՀԱՀ-ում (մոտ հզ)։ Խոսում են հոտենտոտական լեզուներով, շատերը գիտեն նաև աֆրիկաանսը։ Հոտենտոտներ հիմնականում բողոքականներ են։ Աֆրիկայի հնագույն բնակիչներ հոտենտոտներին, ինչպես նաև բուշմեններին, բանաու ժողովուրդները մղել են Աֆրիկայի հարավ-արևմտյան անապատային շրջանները, իսկ եվրոպական գաղութարարները (17-20-րդ դարերում) զգալիորեն ոչնչացրել են նրանց։ Այժմ հոտենտոտների մի մասն ապրում է ռեզերվացիաներում, զբաղվում անասնապահությամբ ու հողագործությամբ, մեծ մասն աշխատում է եվրոպացիների ֆերմաներում և քաղաքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png