Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Հռոմ-Գերմանական պատերազմների մաս | |||||||
Տեսքը Հերմանսդենկմալից (ոչ պատերազմի վայրը) |
|||||||
|
|||||||
| Հակամարտող կորմեր | |||||||
| Գերմանական ցեղեր | Հռոմեական կայսրություն | ||||||
| Հրամանատարներ | |||||||
| Արմինիոս | Կվինտիլիոս Վարոս † | ||||||
| Ուժեր | |||||||
| 17,000-25,000 | 3 Հռոմեական լեգեոններ, 3 ալաներ և 6 օժանդակ կոհորտներ, հավանաբար 20,000 - 25,000 |
||||||
| Մարդկային վնասներ | |||||||
| Անհայտ, սակայն շատ ավելի քիչ հռոմեական կորուստներից | Ավելի քան 20,000 | ||||||
Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ (գերմաներեն՝ Varusschlacht - "Վարոսի ճակատամարտ") - ճակատամարտ միացյալ գերմանական ցեղերի և Հռոմեական կայսրության զորքերի միջև, որը վճռական նշանակություն ունեցավ Հռոմի և գերմանացիների հետագա հարաբերությունների համար և փաստորեն սկիզբ ծառայեց հռոմեացիներին՝ Գերմանիայի տարածքներից հետզհետե դուրս մղման գործում։
Ճակատամարտը տեղի ունեցավ 9թ. սեպտեմբերի 9-ից 11-ը, Տևտոբուրգյան անտառում (ժամանակակից Գերմանիայի Ներքին Սաքսոնիա և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզերի սահմանակից շրջանում)։ Հռոմեական զորքերի հրամանատարն էր կուսակալ Կվինտիլիոս Վարոսը, գերմանական ցեղային միության ուժերին ղեկավարում էր խերուսկների ցեղապետ Արմինիոսը։
Դարանակալ գերմանացիներին հաջողվեց ոչնչացնել հռոմեական զորքերը (հռոմեական անձնակազմի կորուստները հասնում էին 25 հազարի) ու մեկ առ միշտ կանգնեցնել հռոմեացիների առաջխաղացումը Գերմանիայում։ Անսպասելի ու սարսափելի պարտության պատճառով Վարոսը ինքնասպանություն գործեց, իսկ գերի ընկած հռոմեացի զինվորները զանգվածորեն սպանվեցին գերմանացիների կողմից։
Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը հետագայում Գերմանիայում դարձավ ազգային հպարտությունը ոգեշնչող խորհրդանիշ և ազգայնականությունը խթանող գովերգություն։