Անասնաբուծություն
Անասնաբուծություն, գյուղատնտեսական գիտություն և բնագավառ, որը զբաղվում է գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ` անասնաբուծական մթերքների արտադրության համար:Անասնաբուծության մեջ են մտնում նաև գյուղատնտեսական կենդանիների աճեցումը և բազմացումը:
Իրենց նշանակությամբ հատկապես աչքի են ընկնում կաթնատու և մսատու տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը:Անասնաբուծական մթերքների արտադրության մեջ այդ ճյուղերի բաժինը կամում է ավելի քան 90%:Անասնաբուծության զարգացումով մեծ մասամբ որոշվում է բնակչության սննդի լիարժեքությունը` կենդանական սպիտակուցի սպառման գործում:Անասնաբուծական ծագում ունեցող բոլոր մթերքները (միս, կաթ, յուղ, ձու և այլն) աչքի են ընկնում բարձր կալորիականությամբ և սսնդային արժեքով:
Անասնաբուծությունն անհրաժեշտ հումք է մատակարարում նաև վերամշակող արդյունաբերությանը` սննդի, տեքստիլ, կաշվի և մի քանի այլ ճյուղերի:Կարող է կարևոր նշանակություն ունենալ տվյալ երկրի արտադրողական ուժերի զարգացման գործում:
Ծագումը[խմբագրել]
Անասնաբուծությունն ունի հազարավոր տարիների պատմություն:Այն որպես այդպիսին առաջացել է մարդու կողմից կենդանիների ընտելացումից հետո:
Կապը բուսաբուծության հետ[խմբագրել]
Անասնաբուծության բոլոր ճյուղերի բնորոշ առանձնահատկությունը բուսաբուծության հետ ունեցած սերտ կապն է:Անասնաբուծությունը օգտագործում է կերային կուլտուրաները, մարգագետինների և արուտավայրերի բուսականությունը, ինչպես նաև դաշտավարությունից առաջացած մնացուկները, որոնք վերածում է սննդամթերքների և անհրաժեշտ հումքի:Անասնաբուծութությունն իր հերթին բուսաբուծության ճյուղերի համար մատակարարում է օրգանական պարարտանյութ` գոմաղբ:Գոմաղբի ձևով դաշտ է տեղափոխվում կենդանիներին կերցրած օրգանական նյութերի ընդհանուր քանակի մոտ 40%-ը:
Արտաքին հղումներ[խմբագրել]
Օգտագործված աղբյուներ
- «Անասնաբուծություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, 1983
Ծանոթագրություններ և նշումներ