Բոնն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոնից)
Բնակավայր
Բոնն
գերմ.՝ Bonn
Դրոշ Զինանշան

Հին քաղաքի պալատ (տեսարանը՝ շուկայից)
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումԲադ Գոդեսբերգ[1], Բոել[1], Բոն[1] և Հարտբըրց[1]
Մակերես141,06 կմ²
ԲԾՄ60±1 մետր
Բնակչություն336 465 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0228
Փոստային դասիչ53111–53229
Ավտոմոբիլային կոդBN
Պաշտոնական կայքbonn.de(գերմ.) և international.bonn.de(անգլ.)
Բոնն (Գերմանիա)##
Բոնն (Գերմանիա)

Բոնն (գերմ.՝ Bonn), Հռենոս գետի ափին կառուցված քաղաք Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում (Գերմանիա)։ Բնակչությունը 309869 մարդ է։ Քաղաքը Գերմանիայի նախագահի երկրորդ պաշտոնական նստավայրն է։ Բոննը գտնվում է Հռենոս-Ռուրից հարավ։ Գերմանիայի ամենաընդարձակ մետրոպոլիտեն ունեցող քաղաքն է։

Կառուցվել է 1-ին դարում՝ որպես հռոմեական նստավայր։ Այն Գերմանիայի ամենահին քաղաքներից է։ 1597-1794 թվականներին Բոննը եղել է Քյոլնի ընտրազանգվածի մայրաքաղաքը։ 1949 թվականին Բոննում ընդունեց Գերմանիայի սահմանադրությունը։ 1949-1990 թվականներին Բոննը արևմտյան Գերմանիայի փաստացի մայրաքաղաքն էր։ 1990-1999 թվականներին Բեռլինի պատի փլուզումից հետո Բոննը դարձավ կառավարության նստավայրը։

Բոննում են տեղակայված «Deutsche Post DHL»-ը և «Deutsche Telekom»-ը։ Այն հայտնի է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության 19 համալսարաններով, ինչպես նաև Բոննի համալսարանով։

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը, ում ծննդավայրն է Բոննը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմությունը թվագրվում է Հռոմեական ժամանակաշրջանին։ Մոտ 11-րդ դարում հռոմեական բանակը հայտնվում է փոքր տարածքում տեղակայվելու, որը համարվում էր քաղաքի պատմական հատվածը։ Ավելի շուտ բանակը վերակազմավորել էր գերմանական ցեղական խմբին՝ Ուբիին (անգլ.՝ Ubii)։ Տարածքի համար հաստատված «Bonna» անունը կարող է կապված լինել տեղում բնակված Էբերունների գերմանական տոհմի անվան հետ։

11-րդ և 13-րդ դարերում՝ Գերմանական կայսրության տարիներին, ստեղծվում է Բոննի ռոմանական արվեստը, և 1597 թվականին Բոննը դարձավ Քյոլնի արքպիսկոպոսի նստավայրը։ Քաղաքը սկսեց ավելի մեծ ազդեցություն թողնել և արագորեն աճել։ Օգյուստ Քլեմենը հանձնարարեց կատարել բարոկկո ոճի շինությունների վերանորոգման աշխատանքներ, որոնք այժմ էլ քաղաքին առանձնահատուկ տեսք են հաղորդում։ Մաքս Ֆրանցը, ով կառավարել է 1784-1794 թվականներին հիմնադրել է Բոննի դպրոցը։ Նաև նա երիտասարդ Լյուդվիգ վան Բեթհովենի հովանավորն էր։

1794 թվականին քաղաքը դարձավ Ֆրանսիական առաջին Կայսրության մասը։ 1815 թվականին Նապոլոնական պատերազմի հետևանքով՝ Բոննը դարձավ Պրուսիայի Թագավորության մասը։ Այն կառավարվում էր Պրուսական Հռենոսի թագավորության կողմից, սակայն մտնում էր Գերմանական Կայսրության կազմում։ Բոնն այս ժամանակահատվածում ոչ էական դեր էր կատարում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոննը շնորհիվ իր ռազմավարական հարմար դիրքի մեծ դեր կատարեց։ Այն գտնվում էր Հռենոս գետի մոտ, ինչը բնական խոչընդոտ էր համարվում գերմանական տարածքներ ներթափանցելու համար։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Բոննը Բրիտանական գաղութ էր, իսկ 1949 թվականին փաստացի դարձավ նոր ձևավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը։ Սակայն Գերմանիայի կանցլեր Ադենյուրը և այլ առաջատար քաղաքական գործիչներ առաջարկեցին Բեռլինը դարձնել մայրաքաղաք։

Համեմատաբար փոքր չափերի պատճառով Բոննը հաճախ կատակով նշվում է որպես «'Bundeshauptstadt ohne nennenswertes Nachtleben» (Դաշնային մայրաքաղաք առանց արժանի անվան) կամ որպես «'Bundesdorf» (Դաշնային գյուղ)։ Սառը պատերազմից հետո Բոննում է գտնվում Ամերիկայի դեսպանատունը, որն ունի հազարավոր մարդկանցից բաղկացած անձնակազմ։

Գերմանիայի վերամիավորումից (1990 թվական) հետո Բեռլինը կրկին դարձավ Գերմանիայի մայրաքաղաքը։ Սակայն դա չէր նշանակում, որ քաղաքական կառույցները նույնպես պետք է տեղափոխվեն։ Առաջարկվեց դրանք պահպանել Բոննում։

Թեժ բանավեճից հետո Գերմանիայի պառլամենտը՝ Բունդեսթագը 1991 թվականի հունիսի 20-ին տեղափոխվեց Բեռլին։

Մինչ կառավարությունը տեղափոխվում էր Բեռլին, պատգամավորներից շատերը շարունակում էին մնալ Բոննում և գնում Բեռլին միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Չկար ոչ մի պլան այս բաժինները տեղափոխելու համար, ուստի Բոննը ոչ պաշտոնապես կոչվեց Գերմանիայի երկրորդ մայրաքաղաք։ Բոննում մնում էին 8,000 դաշնային բյուրոկրատական կառավարիչներ՝ 18,000-ից։

Հիմնական տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենի ծննդավայրը տեղակայված է Բոնգասսում՝ շուկայի մոտ։ Շուկայի դիմաց Հին քաղաքի պալատն է՝ կառուցված 1737 թվականին՝ ռոկոկո ոճում։ Այն օգտագործվում է քաղաքի հյուրերի ընդունելության համար։ Այն նաև քաղաքապետի նստավայրն է։ Դրա մոտ է գտնվում «Kurfürstliches Schloss»-ը, որը կառուցաված է որպես թագավորանիստ և այժմ այն Բոննի համալսարանի հիմնական շենքն է։

«Poppelsdorfer Allee»-ը միավորում է «Kurfürstliches Schloss-ը Poppelsdorfer Schloss»-ին, այն ստեղծվել է 18-րդ դարի առաջին կեսին, և նրա հիմքն այժմ բուսաբանակն այգի է։ Այդ առանքը ընդհատվել է «Bonn Hauptbahnhof» երկաթուղային գծի պատճառով։ Շինությունը ապամոնտաժվել է 1883-1884 թվականներին։

Բեթհովենի հուշարձանը կանգնած է Münsterplatz-ում՝ Բոննի աշտարակում, որը Գերմանիայի ամենահին եկեղեցիներից է։

Քաղաքի ամենաբարձր 3 շենքերն են Bonn-Venusberg-ի «WDR» ռադիոկայանը, «Գերմանական ամրոց» կոչվող Փոստ աշտարակը և «Langer Eugen» կառավարության նստավայրը, որն այժմ «UN Campus»-ի նոր նստավայրն է։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Beethovenhalle
Բեթհովենի դաշնամուրը Բեթովենի տուն-թանգարանում

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arboretum Park Härle
  • Botanischer Garten (Botanical Garden) Այստեղ է վայրէջք կատարել «Տիտան» տիեզերանավը[12]
  • Rheinaue (Bonn), Ազատ այգի՝ Րայնի դաշտում[13]
  • Kottenforst, Հատուկ նշանակության պահպանվող տարածք[14]
  • Rhine promenade and the Alter Zoll (Old Toll Station)
  • Rodderberg հրաբուխ

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննի համալսարանը Գերմանիայի ամենամեծ համալսարաններից է։ Այստեղ է տեղակայված նաև գերմանական «Deutsche Forschungsgemeinschaft» համալսարանի հետազոտական համալսարանը։

Բոննի՝ նախկինում գործած համալսարանները

Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոննի շրջանում ապրում է մոտ 70,000 մարդ։ Այն բաժանված է մի քանի մասի՝

  • Բեդ Գոդեսբերգ
  • Բյուել
  • Բոնն
  • Հարթբերգ
Բոննի տրանսպորտային ցանցը

Համայնքներ Բոննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնական Ազգություն Բնակչություն(2014)
1 Թուրքիա 8,531
2 Լեհաստան 7,492
3 Մարոկկո 5,694
4 Ռուսաստան 3,879
Բոնն քաղաքի տեսարանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Stadt Bonn - Die Stadtbezirke
  2. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  3. «Bonn Minster». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Old Cemetery Bonn». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Kreuzbergkirche». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Kunst- und Ausstellungshalle der Bundesrepublik Deutschland». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Kunstmuseum Bonn
  8. Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության թանգարան
  9. «Museum Koenig». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Բեթհովենի տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «Բոնի տարածաշրջանային թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  12. {{Բուսաբանական այգի Արխիվացված 2014-07-30 Wayback Machine
  13. «Րայնի դաշտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  14. «Հոդվածը գերմաներեն վիքիպեդիայում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.

(անգլ.)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 518