Ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեդերացիա (լատ.՝ foederatioմիություն, դաշինք, միավորում), պետական կառուցվածքի ձև, որի դեպքում իրավաբանորեն որոշակի քաղ․ ինքնուրույնություն ունեցող մի քանի պետ․ կազմավորումներ միավորվում են մեկ դաշնակցային պետության մեջ։ Առաջին բուրժ․ Ֆեդերացիա ԱՄՆ են (1787-ի սահմանադրություն)։ Ֆեդերացիա են ԳՖՀ, Շվեյցարիան, Ավստրիան, Կանադան, Բրազիլիան, Մեքսիկան։ Սոցիալիստական ֆեդերացիա են ԱԱՀՄ, ՀՍՖՀ, ՉՍՍՀ։ Սոցիալիստական ֆեդերացիան Էությամբ և կառուցվածքով արմատապես տարբերվում է բուրժ․-ից։ ՍՍՀՄ-ում և սոցիալիստ, մյուս երկրներում պատմության մեջ աոաջին անգամ ֆեդերացիան դարձել է ազգային հարցի լուծման պետական ձև։ Սոցիալիստական ֆեդերացիա կառուցված է ազգային-տերիտորիալ սկզբունքով։ Նրա կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունները, որպես կամավոր հիմունքներով միավորված սուվերեն իրավահավասար պետություններ, ունեն Ֆեդերացիայից դուրս գալու իրավունք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png