Բոդենի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոդենի լիճ
Bodensee / Lac de Constance

'
47°36′07″ հս․. լ. 9°27′24″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Շվեյցարիա Շվեյցարիա
Գերմանիա Գերմանիա
Ավստրիա Ավստրիա
Երկարություն 63 (Բրեգենց-Բոդման ) կմ
Լայնություն 14 (Ֆրիդրիխսհաֆեն-Ռոմանսհորն) կմ
Ավազանի մակերեսը 536 կմ²
Ամենամեծ խորությունը 254 մ
Միջին խորությունը 90 մ
Կղզիներ Լինդաու, Մաինաու, Ղայշենաու, Դոմինիկյան կղզի, Վերդ, վեց չբնակեցված կղզիներ
Բոդենի լիճ (Գերմանիա)##
Բոդենի լիճ (Գերմանիա)

Բոդենի լիճ (գերմ.՝ Bodensee), լիճ Նախաալպերներում՝ Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին։ Մակերեսը 538 կմ2 է, խորությունը մինչև 252 մ։ Լճափերին են Կոնստանց, Ֆրիդրիխսհաֆեն, Բրեգենց քաղաքները։ Ափը կազմված է հիմնականում խճաքարից, որոշ հատվածներում կարելի է հանդիպել իսկական ավազե ափերի։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի կլիման մեղմ է։ Լճի սառեցումը հարյուր տարին մեկ է տեղի ունենում, երբ լիճն այնքան է սառչում, որ ոտքով կարելի է ացնել նրա վրայով։ Վերջին երեք սառեցումները եղել են 1963, 1880, 1830 թ.-ին։ Ջրի ջերմաստիճանը հուլիսին կազմում է 20 °C, հոկտեմբերին՝ 15 °C, սակայն շատ շոգ օրերին այն կարող է բարձրանալ մինչև 25 °C։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել է Bodman կայսերական հնագույն ամրոցի անունից։ Հայտնի է նաև Կոնստանցի լիճ անվամբ, որն էլ ստացել է Կոնստանց քաղաքի անունից[1]։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդենի լճում մինչ այժմ հայտնի են 412 տեսակի թռչուններ և 45 տեսակի ձկներ։ Տարածքում ամենից շատ հանդիպող թռչնատեսակներից են կեռնեխը, սերինոսը, սարյակը, շիկահավը, կապույտ երաշտահավը, ինչպես նաև բադերի և սագերի տեսակներ։ Ձկնորսության տարեկան եկամուտը կազմում է 1,5 մլն. կգ։ Ձկնորսության համար կարևոր նշանակություն ունեցող ձկնատեսակներից են Բոդենի լճի սիգը, պերկեսը, գայլաձուկը, շիղաձուկը, օձաձուկը, իշխանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդենի լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 501