Ֆրիդրիխ Վիլհելմ IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Վիլհելմ IV
Ծնվել է՝հոկտեմբերի 15, 1795(1795-10-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել է՝հունվարի 2, 1861(1861-01-02)[1][2][3][…] (65 տարեկան)
Վախճանի վայրՊոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Church of Peace
Երկիր Պրուսիայի թագավորություն
ՏոհմՀոհենցոլլերներ
քաղաքական գործիչ
ՀայրՖրիդրիխ Վիհելմ III
ՄայրԼուիզա
ՀավատքPrussian Union of Churches?
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ֆրիդրիխ Վիլհելմ IV (Friedrich Wilhelm IV, հոկտեմբերի 15, 1795(1795-10-15)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - հունվարի 2, 1861(1861-01-02)[1][2][3][…], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]), Պրուսիայի թագավոր 1840 թվականից։ Հոհենցոլերնների դինաստիայից։ Նպաստել է 1848-1849 թվականների հեղափոխության ճնշմանը և Պրուսիայում դաժան ռեակցիայի հաստատմանը, այնուամենայնիվ հարկադրված ընդունել է սահմանադրություն (գործողության մեջ է մտել 1850 թվականից)։ 1849 թվականի գարնանը հրաժարվել է Ֆրանկֆուրտի ազգային ժողով 1848-1849 թվականների առաջարկած կայսերական թագից։ 1857 թվականին հոգեկան խանգարման հետևանքով հեռացել է պետական գործերից, նրա եղբայր Վիլհելմը հայտարարվել է խնամակալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Friedrich Wilhelm IV (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Herzfeld H. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118535994 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։