Սուդետներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդետներ (լեհ.՝ և չեխ.՝ Sudety, գերմ.՝ Sudeten, չեխ. Krkonošsko-jesenická subprovincie / Krkonošsko-jesenická soustava), լեռներ Կենտրոնական Եվրոպայում, որոնք ձգվում են Գերմանիայի, Լեհաստանի և Չեխիայի տարածքում հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 310 կմ երկարության վրա: Բարձրությունը մինչև 1602 մ (Սնեժկա լեռը Կրկոնոշ մասիվում): Հարավ-արևմուտքում սահմանակցում են Չեխական մասիվին: Բաժանվում են Արևմտյան (գլխավոր լեռնաշղթաները. Կաշավյան և Յիզերյան լեռներ, Կրկոնոշ մասիվ), Միջին և Արևելյան Սուդետներ: