Լյոսային սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան Հունյուան շրջանից (Շանսի նահանգ)

Լյոսային սարավանդ, Լյոսային գավառ, բնական մարզ Չինաստանում, Հուանհե գետի միջին հոսանքի ավազանում։ Տարածությունը մոտ 430 հազար կմ2 է, գերակշռող բարձրությունը՝ 1200—1500 մ, առավելագույնը՝ 2500 մ։ Մակերևույթը խիստ կտրտված է։ Կլիման բարեխառն է, չոր, ցուրտ ձմեռով և շոգ ամառով։

Հունվարի միջին ջերմաստիճանը հասնում է —8 °C, հվ-ում՝ —4 °C, հուլիսին հյոսիսում 22 °C է, հարավում՝ 24 °C: Տարեկան տեղումները 250—500 սմ են։

Մշակում են բամբակ, ցորեն, կորեկ։ Կան քարածխի, երկաթի, նավթի, այրվող թերթաքարերի, գիպսի, աղի հանքավայրեր։ Քաղաքներն են՝ Սիանը, Տայյուանը, Լանչժոուն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 642
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյոսային սարավանդ» հոդվածին։