Հնդստան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդստան կամ Հնդկական թերակղզի (գործածվում է նաև Հնդկական ենթամայրցամաք եզրը), թերակղզի Ասիայի հարավում։ Տարածքը շուրջ 2 միլիոն կմ²։ Հյուսիսում թերակզու պայմանական սահմանն է հանդիսանում Ինդոս գետի դելտայից մինչև Գանգես գետի դելտան անցնող գիծը։ Արևմուտքից ողողվում է Արաբական ծովի (Հնդկական օվկիանոս), իսկ արևելքից՝ Բենգալյան ծոցի ջրերով։
Հնդկական ենթամայրցամաքում են գտնվում Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Պակիստանը, ինչպես նաև Նեպալի, Բութանի, Մյանմարի և Չինաստանի որոշ հատվածներ։ Հիմնականում տեղակայված է Հնդկական երկրամասային հարթակի վրա:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հնդկական ենթամայրցամաք կատեգորիայում։ |