Գինկգո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գինկգո երկբլթականիի պուրակ Տոկիոյում
Գինկգո երկբլթականի (լատիներեն՝ Gínkgo bilóba) — բույսերի գինկգոաինների կարգի, գինկգոազգիների ընտանիքի մշտադալար ծառի միակ պահպանված տեսակն է։
Տերևաթափ խոշոր ծառեր են, մոնոպոդիալ, առատ ճյուղավորությամբ։ Տերևներն ունեն լայն թիթեղ, որը կազմվել է դիխատոմիական մասերի միաձուլումից։ Երկտուն են։ Առեջները պարուրաձև են դասավորված են կատվիկի առանցքի վրա։ Մեգասպորատերևիկը թմբիկի ձև ունի և կրում է երկուական սերմնասկզբնակներ, որոնցից նորմալ զարգանում է միայն մեկը։ Փոշոտումը կատարվում է քամու միջոցով։ Ծաղկում է մայիս—հունիս ամիսներին։ Սերմերը հասունանում են հոկտեմբերին։Արմատային համակարգը պլաստիկ է, հողադիմացկուն։ Ապրում է մինչև 2000 տարի։։[1]
[խմբագրել] Հղումներ
- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985