Վալիդե սուլթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոպկանայի պալատի ցուցասրահներից մեկում ցուցադրված է վալիդե սուլթանի անձնական սենյակը

Վալիդե սուլթանը (օսման.՝ والده سلطان — սուլթանի մայր), Օսմանյան կայսրությունում սուլթանի մոր պաշտոնական կոչումն է: Այն սկսել է գործածվել 16-րդ դարից սկսած: Առաջին անգամ կոչմանն արժանացել է Սուլեյման I-ի մայրը` Այշե Հաֆսա Սուլթանը: Մինչև այդ օգտագործվում էր սելջուկյան խաթուն տերմինը: Վալիդե սուլթանը նաև հետևել է սուլթանի հարեմին: Օսմանյան 36 սուլթաններից 23-ի մայրերը կրել են այս կոչումը: