Ահմեդ Դավութօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլուն(ծն. 1959 Կոնիա), թուրք քաղաքական գործիչ, գիտնական է: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլի Արական Վարժարանում: Այնուհետև ավարտել է Բողազիչի Համալսարանի Տնտեսագիտության և քաղաքագիտության բաժինը: Միևնույն համալսարանի Հանրային Կառավարման բաժնում ստացել է մագիստրոսի աստիճան իսկ դոկտորական աստիճանը ստացել է նույն համալսարանի Քաղաքական Գիտությունների և Միջազգային Հարաբերությունների բաժնում: 1996-1999 թվականներին աշխատել է Մարմարայի Համալսարանում: 1993-ին ստացել է դոցենտի, իսկ 1999-ին պրոֆեսորի գիտական կոչում: 2009 թվականի մայիս ամսից հանդես է գալիս որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և գրքերի: Դավութօղլուն ազատ տիրապետում է անգլերենին, գերմաներենին և արաբերենին: Նրա հեղինակած գրքերն են` «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը»(2001թ.), «Համաշխարհային ճգնաժամ»(2002թ.), «Տեսությունից պրակտիկա. թուրքական արտաքին քաղաքականությանը նվիրված զրույցներ»(2013թ.):

Աղբյուրներ [խմբագրել]

Ahmet Davutoğlu, Stratejik Derinlik, Küre Yayınları, 36. baskı, 2009, s.1.