Միդհաթ փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միդհաթ փաշա
թուրքերեն՝ احمد شفیق مدحت پاشا
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1822(1822-10-18)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 26, 1883(1883-04-26)[1] (60 տարեկան)
Մահվան վայրԷթ Թաիֆ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունպետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Beylerbey of Damascus?, Նահանգապետ և Նահանգապետ
ԵրեխաներAli Haydar Midhat?
 Midhat Pasha Վիքիպահեստում

Միդհաթ Փաշա Ահմեդ (հոկտեմբերի 18, 1822(1822-10-18), Կոստանդնուպոլիս - ապրիլի 26, 1883(1883-04-26)[1], Էթ Թաիֆ, Օսմանյան կայսրություն), թուրք քաղաքական և պետական գործիչ։ Թուրքական նորաստեղծ բուրժուազիայի շահերի արտահայտիչ, հարել է Նոր օսմաններ գաղտնի քաղաքական կազմակերպությանը։ 1864-1868 թվականներին եղել է Դանուբի վիլայեթի նահանգապետը, որտեղ անցկացրել է սուլթանի իշխանությունն ամրապնդող ռեֆորմներ, դաժանորեն ճնշել բուլղարների ազգային-ազատագրական պայքարը։ 1869-1872 թվականներին Բաղդադի վիլայեթի նահանգապետ և պետական խորհրդի նախագահ, 1873-1874 թվականներին և 1876-1877 թվականներին՝ մեծ վեզիր։ Միդհաթ Փաշան գլխավորել է թուրքական սահմանադրական շարժումը, հեղինակն է 1876 թվականին ընդունված թուրքական առաջին սահմանադրության (որի ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել հայ գործիչ Գրիգոր Օտյանը)։ Ձգտելով թուրքական ազգային բուրժուազիային մասնակից դարձնել կայսրության կառավարմանը և ստեղծել սահմանադրական միապետություն՝ իրականացրել է կիսառեֆորմներ։ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, Միդհաթ Փաշայի գործունեությունը դիտելով իբրև իր իրավունքների սահմանափակում, նրան աքսորել է Եվրոպա։ 1878 թվականին սուլթանի հրամանով վերադարձել է և նշանակվել սկզբում Սիրիայի, ապա Զմյուռնիայի նահանգապետ։ Սուլթան Աբդուլ Ազիզի սպանությանը (1876) մասնակցելու կեղծ մեղադրանքով 1881 թվականին աքսորվել է Արաբիա, ուր նրան խեղդամահ են արել Աբդուլ Համիդի գործակալները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միդհաթ փաշա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 531