Անըթքաբիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթաթուրքի դամբարանը

Անըթքաբիր (թուրքերեն՝ Anıtkabir` «հուշարձան գերեզման»), Թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը[1]։

Դամբարանը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Մինչ կառուցումը մրցույթ էր հայտարարվել նախագծերի համար։ Մրցույթին մասնակցել են 27 արտասահմանցի և 20 թուրք ճարտարապետներ։ Մրցույթի հաղթող դարձավ թուրք ճարտարապետներ Էմին Խալիդ Օնաթի և Ահմեդ Օրհան Արդայի մշակած նախագիծը։ 1944 թվականի հոկտեմբերին սկսվեց դամբարանի կառուցումը, իսկ արդեն 1953 թվականին ավարտվեց այն։ Կառուցման ընթացքում նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել, որոնք պայմանավորված էին ֆինանսական դժվարություններով։ Նախատեսված էր, որ պետք է կառուցվեր երկու հարկ, սակայն կառուցվեց մեկը։ Այդուհանդերձ, այս հանգամանքը չազդեց դամբարանի գրավչության հանգամանքի վրա։ Համալիրի ընդհանուր մակերեսը, ներառյալ նաև բուն դամբարանը, այգին, թանգարանը և այլ կառույցներ, կազմում է 750 000 քառ. մ տարածք։ Կառուցման ժամանակ օգտագործվել են սելջուկյան և օսմանյան ճարտարապետական մոտիվներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան համալիր են այցելում մեծ թվաքանակով զբոսաշրջիկներ։ Այսպես, 2004 թվականին այցելուների ընդհանուր թիվը կազմել է 2,5 միլիոն մարդ, իսկ 2005 թվականին այցելուների թվաքանակը եղել է մոտ 3,8 միլիոն մարդ։

Համալիրում ներկայացված են ավտոմեքենաների յուրահատուկ հավաքածու, որոնցով երթևեկել է Աթաթուրքը։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аныткабир — Мавзолей Мустафы Кемаля Ататюрка | VMersine.com». VMersine.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անըթքաբիր» հոդվածին։