Էրգենեկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրգենեկոն (թուրք.՝ Ergenekon), Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն,[1] որի անդամներից են Թուրքիայի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների որոշ բարձրաստիճան ղեկավարները, որոնք մեղադրվում են Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։[2] Կազմակերպությունը անվանվել է ի պատիվ Ալթայի լեռներում առասպելական վայրի, որը, համաձայն թյուրքական լեգենդների, համարվում է բոլոր թյուրքերի հայրենիքը։[3]

Ենթադրվում է, որ կազմակերպության առաջնորդը նախկին գեներալ Վելի Քյուչյուքն է։ Իշխանությունները Էրգենեկոնը համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Ըստ Թուրքիայի հանրապետական դատախազության, Էրգենեկոնի հիմնական նպատակն է հիմք նախապատրաստել ռազմական հեղաշրջում կատարելու համար, երկրում քաոսի և ամենաթողության մթնոլորտ ստեղծելու եղանակով։

Հետաքննություն[խմբագրել]

«Էրգենեկոն»-ի գործով ձեռբակալվել է մոտ հարյուր մարդ` պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով։ «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործը հարուցվել է 2007 թվականի հունիսին, երբ Ստամբուլում զորացրված բանակային գեներալի տանը հայտնաբերվեցին 28 հատ ձեռքի նռնակ։ Հետաքննիչների հայտարարությամբ, դրանք պատկանում եին մինչ այդ անհայտ «Էրգենեկոն» խմբավորմանը` գաղտնի համայնքին, որը զբաղվել է թուրքական հասարակության բոլոր ոլորտներում իր մարդկանց ներգրավելով, և փորձել են ղեկավարել բանակով, ԶԼՄ-ով, քաղաքական կուսակցություններով և ակադեմիական օղակներով։ 2007 թ. կատարված հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության պատասխանատվությունը կցվել է Էրգենեկոնի վրա։[4][5] Էրգենեկոնի մարտիկները նախատեսում եին նաև գրող Օրհան Փամուկի սպանությունը` Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշման համար։

«Էրգենեկոն»-ի հայտնի անդամներն ու քրեական գործով մեղադրվողները
  • Վելյու Քյուչյուք (Veli Küçük) - գեներալ [6]
  • Շեներ Էրույգուր (Şener Eruygur) - գեներալ
  • Հուրշիթ Թոլոն (Hurşit Tolon) - գեներալ
  • Մեհմեթ Հաբերալ - պրոֆեսոր, Թուրքիայի խարհրդարանի պատգամավոր[7]
  • Մուսթաֆա Բալբայ - լրագրող, Թուրքիայի խարհրդարանի պատգամավոր
  • Էռոլ Մյութերջիմլըր (Erol Mütercimler) - գրող, հրապարակախոս
  • Դողու Փերինչեք (Dogu Perinçek) - Թուրքիայի Աշխատանքային կուսակցության քարտուղար

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ergenekon indictments

Ծանոթագրություններ[խմբագրել]