Գնացքի ժամանումը Լա Սյոտայի կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնացքի ժամանումը Լա Սյոտայի կայարան
ֆր.՝ L'Arrivée d'un train en gare de La Ciotat
ԵրկիրՖրանսիա[1]
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվականհունվարի 6, 1896
ՌեժիսորՕգյուստ Լյումիեր և Լուի Ժան Լյումիեր
ՊրոդյուսերՕգյուստ Լյումիեր և Լուի Ժան Լյումիեր
ՕպերատորԼուի Ժան Լյումիեր
Նկարահանման վայրԼա Սիոտա երկաթուղային կայարան
ԿինոընկերությունԼյումիեր եղբայրներ
Տևողություն49 ± 0 վայրկյան
 L'Arrivée d'un train en gare de La Ciotat Վիքիպահեստում

Գնացքի ժամանումը Լա Սյոտայի կայարան (ֆր.՝ L’Arrivée d’un train en gare de la Ciotat), 1895 թվականի կարճամետրաժ վավերագրական կինոնկար է։ Լյումիեր եղբայրների առաջին և ամենահայտնի կինոնկարներից է։ Կինոնկարը անվանվում է նաև «Գնացքի ժամանումը» կամ «Փոստային գնացքի ժամանումը»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրվում է գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան, նրա կանգնելն ու ուղևորների վագոնների երկայնքով քայլելը։ Չնայած պարզ սյուժեին կինոնկարը մեծ ճանաչում ստացավ։ Ըստ վկայությունների (հավանաբար խիստ չափազանցված), որոշ ցուցադրությունների ժամանակ դեպի իրեն եկող գնացքը տեսնելիս հանդիսատեսին՝ որը հոգեբանորեն պատրաստ չէր, տագնապ է պատել։

Արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քանի որ մարդիկ, որոնք կադրում են՝ Լյումիեր եղբայրների ընկերներն ու ազգականներն են, որոնց նրանք խնդրել էին ժամանել գնացքով, ապա այս կինոնկարը համարվում է աշխարհի առաջին խաղարկային ֆիլմը։
  • Կինոնկարում առաջին անգամ հարթ էկրանի վրա արտահայտիչ երևաց շարժումը հեռանկարում։ Գնացքը հայտնվում է հեռվում, շարժվում է թեք անկյան տակ աջից ձախ, հայտնվում առաջին պլանում և էկրանից դուրս է գալիս ձախ անկյունից։ Նաև այս կինոնկարում են առաջին անգամ մեկ կադրում մարդիկ երևում ընդհանուր, միջին և խոշոր պլանով։
  • Ֆիլմը ստեղծեց համր կինոյի առաջին «թափառող սյուժեն» և երկար ժամանակ, աշխարհով մեկ կրկնօրինակվում էր շատ օպերատորների կողմից, որոնք ստեղծում էին նույն սյուժեի իրենց տարբերակները, տարբեր կայարաններում։ Օրինակ՝ Ժորժ Մելյեսի 1896 թվականին նկարահանած «Գնացքի ժամանումը Ժուանվիլի կայարան» (ֆր.՝ Arrivée d’un train - Gare de Joinville) և «Գնացքի ժամանումը Վենսանի կայարան» (ֆր.՝ Arrivée d’un train gare de Vincennes) կինոնկարները, նաև Բայոգրաֆ կինոընկերության անհայտ ռեժիսորը նկարահանել էր նման ֆիլմի իր տարբերակը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը նկարահանվել է 1895 թվականին և առաջին անգամ ցուցադրվել է 1896 թվականի հունվարի 6-ին։ Այն չի ցուցադրվել Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե»-ի նկուղում Լյումիեր եղբայրների 1895 թվականի դեկտեմբերի 28-ի առաջին վճարովի հայտնի կինոցուցադրմանը[2]։. Չնայած այս փաստին տարածված է (անգամ որոշ դասագրքերում[3]) այն պնդումը, որ սա առաջին ցուցադրության ֆիլմերից է։
  • Լյումիերների առևտրական տան համացուցակներում այս կինոնկարը 653-րդ համարն է կրում։
  • Կինոնկարի հատվածներ օգտագործվել են ԽՍՀՄ արտադրության «Մարդը Կապուցինների բուլվարից» կինոկատակերգությունում։
  • Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» (անգլ.՝ Hugo) ֆիլմում հիշատակվում է «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.themoviedb.org/movie/160-l-arriv-e-d-un-train-en-gare-de-la-ciotat
  2. Լյումիեր եղբայրների հայտնի ցուցադրության ֆիլմերը։ Արխիվացված 2005-09-12 Wayback Machine(ֆր.)
  3. В. Комаров. История зарубежного кино. Том 1. Немое кино. - М.: «Искусство», 1965. - С. 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]