Լուսինե Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսինե Սահակյան
Դիմանկար
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան

Լուսինե Սուրենի Սահակյան, հայ թուրքագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսինե Սահակյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է (Associate Professor of Turkic Studies), բանասիրական գիտ. թեկնածու (Ph.D in Philology)։ Միաժամանակ 2008թ-ից ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ։ 1996թ. աշխատում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում՝ 2006թ.-ից որպես դոցենտ։ Դասավանդում է ժամանակակից թուրքերեն, թուքերենի տեսական քերականություն, թուրք գրականություն առարկաները, նույն ամբիոնի մագիստրատուրայում վարում է “Թուրքակական աղբյուրագիտության և պատմագրության հիմնահարցեր”, “Օսմանյան կայսրության էթնոքաղաքականությունը”, “Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում” հատուկ դասընթացները։ Ունի մի շարք գիտական հրապարակումներ՝ նվիրված Հայաստանի պատմական ժողովրդագրությանը, հայկական տեղանունների ուսումնասիրությանը և համշենահայերի պատմությանը։

2010-2012թթ. Թուրքիայի Ռիզեի և Արդվինի նահանգների համշենցիների բնակավայրերում իրականացրած դաշտային աշխատանքների նյութերի հիման վրա պատրաստել է «Համշենը անցյալի և ներկայի  խաչմերուկներում» գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Ֆիլմը պատմում է իսլամացված համշենցիների ներկա սերնդի կյանքը, կենցաղն ու սովորությունները, ներկայացնում նրանց մշակույթը, դրվագներ խոհանոցից և հավատալիքներից, լեզվական վիճակն ու քաղաքական դիրքորոշումները։ Հեղինակը ֆիլմում անդրադառնում է Համշենի հայկական իշխանության պատմությանը։ 2012թ. ֆիլմը Հոլիվուդի «Արփա» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Արմին Վեգների» անվան Մարդասիրական գլխավոր մրցանակին։ 2013թ. ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում, 2014 թ.՝ Նյու Յորքի Socially Relevant Film Festival-ում։ 2016թ. նույն ֆիլմի համար ստացել է Ղրիմի հայ համայնքի սահմանած «Ազվազովսկու անվան շքանշան», ինչպես նաև Սոչիի հայերի միության պատվոգրեր։ Ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Կանադայի՝ Տորոնտո, Մոնրեալ, Բեյրութի, Երուսաղեմի, Մոսկվայի, Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասի, Դոնի-Ռոստովի հայ համայնքներում։

Լուսինե Սահակյանը դասախոսություններով և զեկուցումներով հանդես է եկել ինչպես մի շարք միջազգային գիտաժողովներում, այնպես էլ Սփյուռքում՝ Բեյրութ, Թեհրան, Երուսաղեմ, Մոսկվա, Փարիզ, Տորոնտո, Մոնրեալ, Լոս Անջելես, Պետերբուրգ, Սոչի, Դոնի-Ռոստով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է երկու մենագրության՝

  1. Բարձ Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում (Երևան, 2007, 307 էջ),
  2. Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայրությունում և հանրապետական Թուրքիայում (Մոնրեալ, 2010, 2011, 70 էջ, եռալեզու՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն)։
  3. Համշենի մանրատեղանունները, Hamşen (Hemşin) Mikro Yer İsimleri, Микротопонимы Амшена (Երևան, ԵՊՀ հրատ., 201,2 175 էջ)։
  4. Les Mikrotoponymes de Hamchen, Hamşen (Hemşin) Mikro Yer İsimleri, Sigest, Paris, 2013, 181p.