Միմար Սինան
Միմար Սինան (1489թ. ապրիլի 15, Աղրնաս գյուղ, Կեսարիայի գավառ - 1588թ. հունիսի 8, Կ. Պոլիս), Օսմանյան կայսրությունում գործած հայազգի ճարտարապետ : Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը՝ 1539 թվականից: Պատանի հասակում սովորել է Կ. Պոլսի Աջեմի օղլանների (քրիստոնյաների) դպրոցում (1502): 1503-ին ընդունվել է զինվորական դպրոց, հետագայում ծառայել ենիչերների զորամասում՝ որպես սակրավոր սպա, հայտնի դարձել կամուրջների և ռազմական կառույցների շինարարության ասպարեզում: 1551 թ-ին արժանացել է փաշայի (գեներալ) աստիճանի (աշխարհում առաջին հայ գեներալն է)[փա՞ստ]:
Սինանին վերագրվում է շուրջ 360 շինություն. միայն Թուրքիայում կառուցել է 81 մեծ և 50 փոքր մզկիթ, 55 մեդրեսե (դպրոց), 19 դամբարան, 7 գրադարան, 14 մինարեթ (շենք), 3 հիվանդանոց, 8 կամուրջ, 5 ջրանցույց, 17 քարվանսարայ, 31 պալատ, 35 բաղնիք, պահեստներ և այլն: Կառույցներ ունի Սարայևոյում (Հուսրևբեգի մզկիթը, 1531, Բոսնիա-Հերցեգովինա), Եվպատորիայում (Ջումա Զամի մզկիթը, 1552, Ուկրաինա), Բիտոլայում (Հայդար Քադի ջամիյա մզկիթը, 1561, Մակեդոնիա, Դամասկոսում (Թաքիա Սուլեյմանի մզկիթը, 1554, Սիրիա), Վիշեգրադում (Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջը՝ Դրինա գետի վրա, 1571, Բոսնիա- Հերցեգովինա) և այլն:
Սինանի ամենանշանավոր գործերն են՝ Շահզադե (1543-48), Սուլեյմանի (1550-57, երկուսն էլ՝ Կ. Պոլսում), Սելիմի (1569-75, Ադրիանուպոլսում) մզկիթները:
[խմբագրել] Պատկերասրահ
[խմբագրել] Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Գարեգին Ղազարյան: 1000 հայազգի գեներալներ և ծովակալներ: Ե., 2009 թ., էջ 45: