Բանքալար (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանքալար փողոցը։ Աջում Օտտոմանյան բանկն է (1892)

Բանքալար քադդեսի (թուրքերեն՝ Bankalar Caddesi, բառացի «Բանկային փողոց»), փողոց Ստամբուլի պատմական Քարաքոյ թաղամասում։ Բանքալար փողոցը եղել է Օսմանյան կայսրության ֆինանսական կենտրոնը։ Այստեղ են եղել բանկերի կենտրոնակայանները, ֆինանսական ինստիտուտները, ապահովագրական ընկերությունները, ներառյալ նաև Բանկ Օտոմանը և Օսմանյան ֆոնդային բորսան։ Այս կառույցները մինչ օրս օգտագործվում են որպես թուրքական բանկերի և այլ ֆինանսական կառույցների կենտրոնակայաններ[1]։ Բանքալար փողոցը եղել է Ստամբուլի ֆինանսական կենտրոնը, ընդհուպ մինչև 1990-ական թվականների սկիզբը, երբ թուրքական բանկերի մեծ մասը տեղափոխվեցին Լևենտ և Մասլաք թաղամասերը։ 1995 թվականին, Ստամբուլի ֆոնդային բորսան տեղափոխվեց Սարըյեր շրջան։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամոնդո աստիճանները

Փողոցի արևելյան հատվածում է գտնվում Թյունելի հարավային կայարանը։ Կամոնդո աստիճանը, որը հանդիսանում է նեոբարոկկո և վաղ մոդեռն ոճի խառնուրդ, նույնպես գտնվում է Բանքալար փողոցում։ Կառուցվել է բանկիր Աբրահամ Կամոնդոյի ֆինանսավորմամբ[2]։ Աստիճանները տանում են դեպի պատմական Ռույե Կամոնդո (ներկայումս՝ Բանքեր Սոքաք) և Kart Çınar Sokak (Բանքեր Սոքաքի արևմտյան շարունակությունը), որտեղ գտնվում են ջենովական Պալացցո դել Կոմունեի ավերակների (Palazzo del Comune, 1316 թվական), որը կառուցվել է Մոնտանո դե Մարինսոմի կողմից։ Դեպի արևմուտք գտնվում է Պոդեսթա Գալաթան, որի հարևանությամբ էլ գտնվում է Բերեքեթ Խանի շենքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ottoman Bank Museum: History of the Ottoman Bank» (թուրքերեն). Obarsiv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  2. «Camondo Steps on the Bankalar Caddesi» (թուրքերեն). Panoramikistanbul.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ottoman Bank Museum: History of the Ottoman Bank(անգլ.)