Ռումի
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
-
Այս հոդվածը Ջալալ ադ-Դին Մուհամմադ Ռումիյի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ռումի (այլ կիրառումներ)։
Ռումի (Ջալալ ադ-Դին Մուհամմադ Մոուլանա (Ռումի), Դեկտեմբեր 30, 1207, Ուախշ, Տաճիկիստան - Դեկտեմբեր 17, 1273, Իկոնիա), պարսիկ բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան։
Կենսագրություն [խմբագրել]
Մեծագույն սուֆի բանաստեղծ Ջալալ ադ-Դին Մոհամմադ Ռումին ծնվել է Բալխում (այժմ Աֆղանստանի տարածք)։ Սերում է մահմեդական աստվածաբանության հայտնի գիտակի ընտանիքից։ Երկար տարիներ հոր հետ Միջին և Մերձավոր Արևելքում շրջագայելուց հետո հաստատվել է սելջուկների մայրաքաղաք Իկոնիայում (Ռում՝ այստեղից էլ նրա Ռումի կեղծանունը), որը մշակութային և կրոնական կյանքի կենտրոն էր։ Փայլուն կրթություն է ստացել և' հումանիտար, և' բնական գիտությունների բնագավառում։ Հոր մահից հետո, 24 տարեկան հասակում փոխարինել է նրան տեղի հայտնի մադրասեում և անմիջապես ճանաչվել հեղինակավոր կրոնական գործիչների կողմից. ստացել է սուֆի շեյխի տիտղոս։
Աշխատանքներ [խմբագրել]
Նշանավոր է նրա վեց ընդարձակ մասերից բաղկացած «Մասնավի» պոեմը՝ թելադրված Ռումիի և գրառված նրա աշակերտների կողմից։ Այն գրված է երկտողերով (բեյթ), իրենից ներկայացնում է առակների ժողովածու՝ փիլիսոփայական և բարոյա-իմաստասիրական վերջաբանով։ Ռումին ցուցաբերել է կրոնական գիտելիքների խոր իմացություն, բանահյուսական աղբյուրների և սյուժեների գիտակություն։ Նրա քնարական դիվանը ընդգրկում է 2073 կրոնափիլիսոփայական ղազալ և մոտ 2000 ռոբայի։ Կյանքի երկրորդ շրջանում իր ղազալների վերջին բեյթը ստորագրել է ոչ թե իր, այլ իր հոգևոր ուսուցչի՝ [մորշեդ] Շամս-է Թաբրիզիի [Թավրիզի արև] անունով։ Այդ բանաստեղծությունները համարվում են հիրավի սուֆիական-միստիկական բանաստեղծության կատարյալ օրինակներ։ 1957-1967 թթ. Թեհրանում հրատարակվել է Ռումիի երկերի ժողովածուի (քոլլիյաթ) ութ հատորյակը, Բադի օլ-Զաման Ֆուրուզանֆարի աշխատասիրությամբ:
Արտաքին հղումներ [խմբագրել]