Հատտուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծային դարպասները

Հատտուսա, Խատտուշաշ, հնագույն քաղաք Փոքր Ասիայում։ Մ.թ.ա. XVIII - XII դդ.՝ խեթական պետության մայրաքաղաքը։ Հայտնի է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսից։ Մ.թ.ա. XXIII դարի Խ-ի կառավարիչ Պամբասը մասնակցել է Աքքադի թագավոր Նարամսինի դեմ դաշինքին։ Մ.թ.ա. II հազարամյակի սկզբին Փոքր Ասիայի առևտրական կարևոր կենտրոններից էր։ Մ.թ.ա. XII դարի 2-րդ քառորդին ավերել են փռյուգիական ցեղերը։ Ավերակները գտնվում են Անկարայից 150 Կմ արևելք, Բողազքյոյի մոտ։ Հատտուսան պեղել են 1861 թվականից։ Հատտուսայից հայտնաբերած նյութական մշակույթի մնացորդները կարևոր են խեթական պետության պատմությունը ուսումնասիրելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png