Գյոբեկլի թեփե
Գյոբեկլի թեփե (թուրք.` Göbekli Tepe - Պորտաբլուր կամ Ցմփոր բլուր). նեոլիթի շրջանի կրոնական համալիր ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում (Ուրֆա քաղաքից 15կմ հեռավորության վրա)։
Հանդիսանում է ամենահին հայտնի կրոնական կառույցը [1] [2] , և Նեվալի չորիի վաղ նեոլիթիկ բնակավայրի հետ միասին հեղաշրջել է Եվրասիական Նեոլիթի մասին պատկերացումները։[3]
Ամենայն հավանականությամբ կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում։ Պեղումների եզրակացությունների համաձայն՝ համալիրը ոչ թե լքվել է, այլ դիտավորյալ կերպով ամբողջովին հողով է ծածկվել մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո։[4]
1994թ․-ից ի վեր հետազոտվում է գերմանական և թուրքական հնեաբանների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։
Նշանակությունը [խմբագրել]
Մինչև պեղումները նման մասշտաբի համալիրը անհնարին էր համարվում այդքան հին և պարզունակ գործիքներ ունեցող համայնքի համար (նաև հասարակության կազմակերպման ասպեկտով․ միայն 10-20 տոննա ծանրությամբ սյուների պատրաստման և 100-500մ տեղափոխման համար ենթադրաբար անհրաժեշտ է մոտ 500 հոգու մասնակցություն)։[5] Աստիճանակարգի շերտերի զանգվածային հաջորդականությունը ենթադրում է հազարամյակների գործունեություն ընդհուպ մինչև թերևս Մեզոլիթ։
Ժամանակակից ընտանի ցորենի ԴՆԹ վերլուծության համեմատությունը վայրի ցորենի հետ ցույց է տվել ամենամոտ կապը մոտ 32կմ հեռու գտնվող Կարաչա դաղ լեռան տարածքի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ժամանակակից ցորենի ընտելացումը (Նեոլիթիկ հեղափոխություն) առաջին անգամ այստեղ է կազմակերպվել։[6]
Համահունչ է նաև Հայկական հիպոթեզի հետ, ըստ որի հնդեվրոպական ժողովուրդների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
Գիտական կոնֆերանսներ [խմբագրել]
1960-ից մինչև 2007 թթ. կատարված հնէաբանական աշխատանքների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում: Այն տեղի ունեցավ 2007 թվականի հունվարի 20-ից մինչև 2007-ի հունիսի 17-ը և նվիրված էր Գյոբեկլի թեփեի տարածքում կատարված հնէաբանական հայտնագործություններին: 500-ից ավել նյութերը ներկայացնում էին Գյոբեկլի թեփեի 12.000 տարվա մշակույթը:[7]
- Նկարներ Գյոբեկլի թեփեի պեղումնավայրից
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ "GHF - Gobekli Tepe, Turkey - Overview", globalheritagefund.org: GHF3.
- ↑ «The World's First Temple»։ Archaeology magazine։ Nov/Dec 2008։ էջ՝ 23։ http://www.archaeology.org/0811/abstracts/turkey.html։
- ↑ Mann, June 2011, p. 39
- ↑ Schmidt 2010, p. 242
- ↑ Taracha, Piotr (2009)։ Religions of second millennium Anatolia։ Eisenbrauns, 12։ ISBN 978-3-447-05885-8։
- ↑ Heun et al., Site of Einkorn Wheat Domestication Identified by DNA Fingerprinting, Science, 278 (1997) 1312–14.
- ↑ Արամ Մկրտչյան, Գերմանիա, ք.Մայնց (22 հունիսի 2008 թ.)։ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐԷԹՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ»։ ( հատված մենագրությունից )։ http://www.eutyun.org/S/Y/0806/ArMk_080622_PHVVEMK.htm։
- Charles C. Mann, "The Birth of Religion: The World's First Temple" National Geographic Vol. 219 No. 6 (June 2011), pp. 34–59: http://ngm.nationalgeographic.com/2011/06/gobekli-tepe/mann-text
- K. Schmidt, "Göbekli Tepe—the Stone Age Sanctuaries: New results of ongoing excavations with a special focus on sculptures and high reliefs," Documenta Praehistorica XXXVII (2010), 239–256: http://arheologija.ff.uni-lj.si/documenta/authors37/37_21.pdf