Սեր և պատիժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեր և պատիժ
թուրքերեն՝ Aşk ve Ceza
Изображение логотипа
Սեր և պատիժ հեռուստասերիալի պոստերը
Ժանրդրամա, մելոդրամա
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՔուդրեթ Սաբանջը
Գլխավոր
դերերում
Նուրգյուլ Եշիլչայ
Մուրատ Յըլդըրըմ
Ֆերիդե Չեթին
Թոմրիս Ինջեր
Քերեմ Աթաբեյօղլու
Գյոքչե Յանարդաղ
Սինան Թուզջու
ՍցենարիստՅըլդըզ Թունջ
Մուրատ Լյուտֆյու
Մեհմեդ Բիլալ
Էթհեմ Եքթա
Պատմվածքի վայրՎան
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ62
Էկրաններին էհունվարի 5, 2010[1]-ից հունիսի 27, 2011
ՀեռուստաալիքATV (Թուրքիա)
ԸնկերությունTMC Film
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Ձայնի ձևաչափStereo

Սեր և պատիժ (թուրքերեն՝ Aşk ve Ceza), թուրքական հեռուստասերիալ, որի առաջին սերիան ցուցադրվել է 2010 թվականի հունվարի 5-ին ATV հեռուստաընկերության եթերում։ Հեռուստասերիալի վերջին սերիան ցուցադրվել է 2011 թվականի հունիսի 27-ին։ Հեռուստասերիալը նկարահանվել է Ստամբուլ, Բոդրում և Վան քաղաքներում։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մուրատ Յըլդըրըմը և Նուրգյուլ Եշիլչայը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կինը կորցնում է սիրո նկատմամբ իր հավատը, երբ հարսանիքից մի քանի օր առաջ իր փեսացուին տեսնում է անկողնում մտերիմ ընկերուհու հետ։ Վրեժի ծարավը նրան հանգիստ չի թողնում և ստիպում, որ պատահական սեռական հարաբերություն ունենա մի անծանոթ տղամարդու հետ։ Նրանք միասին են անցկացնում ամբողջ գիշերը և երկուսի մոտ էլ առաջանում են երկու հակասական զգացողություններ՝ սեր և ատելություն։

Պարզվում է, որ անծանոթ տղամարդու անունը Սավաշ է (Մուրատ Յըլդըրըմ), ով հարուստ և հարգված ընտանիքի անդամ է։ Վերջինս փնտրում է անծանոթ աղջկան, որպեսզի վերադարձնի նրա վզնոցը, որը որպես հուշ մնացել էր միասին անցկացրած գիշերվանից։ Նա ակտիվորեն մասնակցում է ընտանեկան բիզնեսի վարմանը, սակայն երբ պարզում է, որ իրենց ունեցած փողը վաստակվել է ոչ օրինական ճանապարհով, փորձում է տեղափոխել այն օրինական դաշտ։ Այդ ընթացքում, Սավաշը, ընտանեկան ավանդույթների համաձայն, պարտավոր էր ամուսնանալ իր մահացած եղբոր հարսնացուի հետ։

Յասեմինի և Սավաշի ուղիները նորից հատվում են, երբ նրանք հանդիպում են Սավաշի ղեկավարած ընկերությունում։ Այդ պահից սկսվում է զույգի սիրո պատմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)