Ինջիրլիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ ՌՕՈՒ Ինջիրլիք ավիաբազա

Incirlik Air Base


Ինջիրլիք օդանավակայանի թռիչքուղին երկնքից

IATA: բացակայում է – ԻԿԱՕ: LTAG
Ամփոփում
Օդակայանի տեսակ ռազմական ավիաբազա
Սեփականատեր/Օպերատոր ՆԱՏՕ ՆԱՏՕ, Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժեր
Տեղագրություն Ինջիրլիք
Ադանայի նահանգ, {{{2}}} Թուրքիա
Կառուցված 1951
Գործածված 1955 թվականից սկսած
Կայք [1]
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
05/23 3,048 բետոն
2,740

Ինջիրլիք ավիաբազա (թուրքերեն՝ İncirlik Hava Üssü) (ԻԿԱՕ:LTAG), ռազմական ավիաբազա Թուրքիայում, որը օգտագործվում է ԱՄՆ և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Գտնվում է Թուրքիայի հարավարևմտյան մասում՝ Ադանայի նահանգում։ Ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Այն Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանն է։

Ավիաբազայի հրամանատարը թուրք գեներալ է[1]։ Հետաքրքրական է, որ ԱՄՆ Ինջիրլիք ավիաբազայի տարածքի շուրջ չորս տոկոսը եղել է հայերի սեփականությունը, որը Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան կառավարության կողմից բռնազավթվել է։ 2010 թվականին, երեք ամերիկահայեր, ովքեր պնդում էին, որ տարածքն իրենց է պատկանում, Ինջիրլիքի չորս տոկոսի համար (122 քառ․ կմ) փոխհատուցման հայց ներկայացրեցին։ Հայցվորներից մեկը պնդում էր, որ 1923 թվականին, ցեղասպանությունից հետո, տարածքը բռնազավթվել է Գյուղատնտեսական բանկի կողմից։

Լիբանանյան ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին Լիբանանյան ճգնաժամից հետո Դուայթ Էյզենհաուերը հրաման արձակեց մի քանի էսկադրիլիաներ ուղարկելու Մերձավոր Արևելք, որոնք բաղկացած էին ամերիկյան North American F-100 Super Sabre, Martin B-57 Canberra, McDonnell F-101 Voodoo, Douglas B-66 Destroyer: Այդ ժամանակ ավիաբազան օգտագործվում էր միայն տրանսպորտային ինքնաթիռների համար։

Ճգնաժամի ավարտից հետո, ԱՄՆ տակտիկական ղեկավարությունը Ինջիրլիքում տեղակայեց F-100 ինքնաթիռների էսկադրոն, որը հերթափոխվում էր յուրաքանչյուր 100 օրը մեկ։

1970 թվականին թուրքական կողմը թույլատրեց Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈՒ-ի հրամանատարությանը Կոնիայում, որը գտնվում էր ավիաբազայից 240 կմ դեպի հյուսիս- արևմուտք, երկինք- երկիր տիպի հրթիռների փորձարկման համար։ Բազայի տարածքում՝ Միջերկրական ծովի վրա, փորձարկվեցին հրթիռները։

1970—1980 թվականներին Ինջիրլիքում տեղակայված են եղել տարբեր տեսակի ինքնաթիռներ, ինչպես օրինակ՝ F-4 Phantom II, F-15 Eagle, F-16 Fighting Falcon, F-111 Aardvark, A-10 Thunderbolt II, և C-130 Hercules:

Էմբարգո[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին, Կիպրոցի օկուպացիայից հետո, ԱՄՆ Կոնգրեսը էմբարգո դրեց Թուրքիային զենք վաճառելու վրա։ Ի պատասխան, 1975 թվականի կեսին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց,որ ԹուրքիայումԱՄՆ բոլոր ռազմակայանները կփակվեն և կանցնեն Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Ի հավատարմություն ՆԱՏՕ-ի, պահպանվեցին միայն Իզմիրի ռազմակայանն էու Ինջիրլիք ավիաբազան։ Դրանք պետք է աշխատեին այն ծավալով, որը նշված էր պայմանագրի մեջ։

Էմբարգոյի չեղարկումից և Թուրքիային ամերիկյան ռազմական օգնության վերականգնումից հետո, 1980 թվականի մարտի 29-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքվել է «Ռազմական և տնտեսական համագործակցության» պայմանագիրը։ Դրանից հետո ավիաբազայում վերականգնվեցին և արդիականացվեցին ենթակառուցվածքները։

Իրաք-քուվեյթյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոթորիկ անապատում» ռազմագործողությունից հետո, Ինջիրլիքի ամերիկյան կործանիչները ուղարկվել են Քուվեյթ։ Պատերազմից հետո դրանք ուղարկվել են Քրդստան՝ հումանիտար օգնություն տրամադրելու համար։ 1996 թվականի վերջին Իրաքի հյուսիսից ամերիկացիները տարհանել են հազարավոր քրդերի։ 1997 թվականի հունվարի 1-ից ավիաբազան օգտագործվում էր Իրաքի օդային տարածքը հսկող ուժերի կողմից՝ ՄԱԿ-ի 688 որոշման հիման վրա։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը օգտագործում են Boeing KC-135 Stratotanker լիցքավորիչ ինքնաթիռներ, որոնք տեղակայված են Ինջիրլիք ավիաբազայում՝ 101-րդ էսկադրիլիայի կազմում։ Դրա համար ավիաբազայում ստեղծվել է 39-րդ ավիաթևը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «США отказали в убежище командующему базой НАТО в Турции». Росбизнесконсалтинг. 2016 թ․ հուլիսի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինջիրլիք» հոդվածին։