Կռվախնձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կռվախնձոր, գրական ակնարկություն, վեճի, երկպառակության պատճառ՝ փոխաբերական իմաստով։ Կռվախնձոր արտահայտությունը ծագել է հունական դիցաբանության մեջ երկպառակության աստվածուհի Էրիսի առասպելից. Պելևսի և Թետիսի հարսանիքին չհրավիրված Էրիսը հարսանքատուն է նետում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ։ Վեճ է առաջանում Հերայի, Աթենասի և Աֆրոդիտեի միջև։ Վեճը լուծում Է Պարիսը՝ խնձորը հանձնելով Աֆրոդիտեին։ Դրանից էլ, ըստ ավանդության, ծագել է Տրոյական պատերազմը։ Կռվախնձոր արտահայտության մի փոփոխակն է «կռվածաղիկը»՝ հայերեն դարձվածաբանության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png