Սուկառնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուկառնո
ինդոն.՝ Sukarno
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1901(1901-06-06)[1][2][3][…]
ԾննդավայրՍուրաբայա, Հոլանդական Օստ Ինդիա[4]
Մահացել էհունիսի 21, 1970(1970-06-21)[4][1][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՋակարտա, Ինդոնեզիա[4]
ԳերեզմանGrave of Sukarno և Blitar City[5]
Քաղաքացիություն Ինդոնեզիա
Կրոնիսլամ
ԿրթությունTechnische Hoogeschool te Bandoeng? (1926)[6]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինSiti Oetari?, Inggit Garnasih?, Fatmawati?, Hartini?, Kartini Manoppo?, Dewi Sukarno?, Haryati?, Yurike Sanger?, Heldy Djafar? և Amelia De La Rama?[7]
Ծնողներհայր՝ Soekemi Sosrodihardjo?, մայր՝ Ida Ayu Nyoman Rai?
Զբաղեցրած պաշտոններԻնդոնեզիայի նախագահ և Prime Minister of Indonesia?
ԿուսակցությունIndonesian National Party?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունBandung Study Club?[10]
ԵրեխաներGuntur Soekarnoputra?[11], Մեգավատի Սուկարնոպուտրի, Taufan Sukarnoputra?, Sukmawati Soekarnoputri?, Guruh Sukarnoputra?, Rachmawati Sukarnoputri?, Bayu Sukarnoputra?, Toto Suryawan Sukarno Putra?, Kartika Sari Dewi Soekarno? և Ayu Gembirowati?
Ստորագրություն
Изображение автографа
 Sukarno Վիքիպահեստում

Սուկառնո (ինդոն.՝ Sukarno, հունիսի 6, 1901(1901-06-06)[1][2][3][…], Սուրաբայա, Հոլանդական Օստ Ինդիա[4] - հունիսի 21, 1970(1970-06-21)[4][1][3][…], Ջակարտա, Ինդոնեզիա[4]), ինդոնեզացի պետական և հասարակական գործիչ։ Ինդոնեզիայի Ազգային կուսակցության (1927) հիմնադիրներից, Ինդոնեզիայի նախագահը 1945-1967 թվականներից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1940-ական թթ․ պայքարել է հոլանդական գաղութարարների դեմ, որի համար երկու անգամ (1929-1931, 1933-1942) ազատազրկվել է։ Իր աշխատություններում ձևակերպել է, այսպես կոչված, մարխաենիզմի գաղափարները (մանրբուրժուական սոցիալիզմի ինդոնեզական տարատեսակը)։ 1945 թվականի օգոստոսի 17-ին ինդոնեզական ժողովրդի անունից հռչակել է երկրի անկախությունը և Ինդոնեզիայի Հանրապետության ստեղծումը, դարձել նրա առաջին նախագահը։ Եղել է Բանդունգի կոնֆերանսի նախաձեռնողներից։ 1950-ական թթ․ վերջին ամրապնդել է անձնական իշխանությունը։ 1963 թվականին ստացել է «հեղափոխության մեծ առաջնորդ» տիտղոսը, նշանակվել ցմահ նախագահ։1965 թվականի սեպտեմբերից, երբ իշխանության գլուխ է անցել աջ զինվորական խմբավորումը, Սուկառնոի ազդեցությունը թուլացել է։ 1967 թվականի փետրվարի 20-ին Սուկառնոն պրեզիդենտական լիազորությունները պաշտոնապես հանձնել է Սախարաոյին։

«ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի շքանշանակիր է (1960

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 189