Պապուասյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապուասյան լեզուներ
Տեսակլեզուների խումբ
Ենթադասմարդկային լեզու
Երկրներ Ինդոնեզիա,  Պապուա Նոր Գվինեա,  Սողոմոնյան կղզիներ և  Արևելյան Թիմոր
Խոսողների քանակ4 600 000 մարդ
IETFpaa
ԳՕՍՏ 7.75–97паа 532
ISO 639-2paa
ISO 639-5paa
 Papuan languages Վիքիպահեստում

Պապուասյան լեզուներ, Սողոմոնյան կղզիներում, Բիսմարկի կղզեխմբում և Նոր Գվինեա կղզում տարածված պայմանական անունը առանձին լեզուների կամ լեզվախմբերի, որոնք չեն մտնում ավստրանեզիական կամ մալայապոլինեզյան լեզվաընտանիքի մեջ։ Պապուասյան լեզուներով խոսում են ավելի քան 2 միլիոն մարդ (1982 թվականի դրությամբ)։ Հաշվում են 300—700 պապուասյան լեզուներ։ Նրանց ծագումնաբանական ազգակցության մասին ստույգ տվյալներ չկան։ Ըստ նախնական տվյալների (Ս․ Վուրմ) կարելի է կատարել հետևյալ դասակարգումը, անդրնորգվինեական ընտանիք (ֆիլու)՝ մոտ 1, 4 միլիոն մարդ, Սեպիկ Ռամու՝ մոտ 100 հազար, արև- մտապապուասյան ֆիլու՝ 100 հազարից պակաս, ֆիլու վապեի-պալեի՝ մոտ 65 հազար, ֆիլու տոարիպի՝ մոտ 30 հազար, Բուգենվիլ կղզու ֆիլու լեզուներ՝ մոտ 40 հազար և մի շարք այլ լեզվական խմբեր։ Տարածված է երկլեզվությունն ու բազմալեզվությունը։ Նոր Գվինեայի արևելյան մասում կան մի շարք զոնալ լեզուներ և «նոր մելանեզերենը» (փիջըն֊ինգլիշ)՝ որը հարակից կղզիների հետ ընդհանուր հաղորդակցման լեզուն է։ Նոր Գվինեայի արևմտյան մասում (Իրիան- Ջայա) տարածված է ինդոնեզերենը։ Պապուասյան լեզուները տիպաբանությամբ տարբեր են․ առանձնանում են բաղաձայնական համակարգի հարստությամբ, հերթագայության այլա- հնչյունական յուրահատկությամբ, բայական վերջավորությունների քերականական միագործառությամբ։ Շատ պապուասյան լեղուներ ունեն քերականական դասեր, յուրօրինակ հաշվարկային համակարգեր։ Պապուասյան լեզուները չունեն գիր և դպրոցական ուսուցման լեզուներ չեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։