Դեբիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեբիտ (ֆր.՝ debit-ծախս), բնական կամ արհեստական ճանապարհով (ջրհոր, հորատանցք և այլն) միավոր ժամանակում ստացվող հեղուկի (ջուր, նավթ և այլն) կամ գազի ծավալը։ Արտահայտվում է լ/վրկ, մ³/վրկ, մ³/ժ և մ³/օր միավորներով։ Գետի, ջրանցքի կամ ջրատար հորիզոնի ընդլայնական կտրվածքով ժամանակի միավորում հոսող ջրի ծավալը կոչվում է ջրածախս և չափվում նույն միավորներով։ Ստորերկրյա ջրերի դեբիտը կախված է նրանց սնող ավազանի մեծությունից, ջրատար շերտի հզորությունից, ջրաթափանցությունից և սնման պայմաններից։ Անհրաժեշտ է տարբերել կայունացած և չկայունացած դեբիտը, քանի որ ջրատար ավազանի բացահայտման սկզբնական շրջանում հնարավոր է դեբիտի չափից ավելի բարձր տվյալների ստացում։ Դեբիտի և նրա տատանումների որոշումը կարևոր նշանակություն ունի նավթի, ջրի, գազի քանակի ճշգրտման և օգտագործման գործնական հարցերի լուծման համար։ Հեղուկների դեբիտը որոշվում է տարբեր տիպի ջրթափ շրջանակների, չափանոթների, ավառմաս ծախսաչափսերի, երբեմն նաև հաշվարկային բանաձների միջոցով։ Գազի դեբիտը սովորաբար չափվում է մ³/օր միավորով, անեմոմետրերի, տաղօղակավոր չափիչների և այլ սարքերի միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 322