Ադաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադաթ (արաբերեն՝ عادة - սովորույթ, عادات - սովորույթներ) - սովորական, չգրված (ի տարբերություն շարիաթի) օրենք իսլամ դավանող մի շարք ժողովուրդների մոտ։

Ադաթի շատ նորմեր (արյան վրժառություն, եղբայրության երդում, հարսնացուի առևանգում և այլն) ձևավորվել է դեռևս տոհմացեղային հարաբերությունների տիրապետության պայմաններում։ Չնայած ադաթը բովանդակում է բարոյականության որոշ կանոններ՝ հարգանք մեծերի նկատմամբ, հովանավորություն և օգնություն թույլերին և այլն, այն հետադիմական դեր է խաղում, քանի որ պաշտպանում է իրենց դարն ապրած նահապետական-տոհմական հարաբերությունները, բացասական ազդեցություն թողնում քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան ընտանեկան-ամուսնական հարաբերությունների կանոնավորման, անձնական ունեցվածքի ժառանգության կարգի վրա։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (1983) Աթեիստի գրպանի բառարան։ Երևան: «Հայաստան», էջ 5։