Մարջանների ծովի կղզիների տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարջանների ծովի կղզիների քարտեզ

Մարջանների ծովի կղզիների տարածք (անգլ.՝ Coral Sea Islands Territory), իր մեջ ներառում է մի խումբ փոքր և հիմնականում անմարդաբնակ կղզիներ և խութեր Մարջանների ծովում, Ավստրալիայի Քվինսլենդ նահանգից հյուսիս-արևելք: Միակ մարդաբնակ կղզին է Ուիլիսի կղզին է: Բնակչությունը հաստատուն չէ, դրանք օդերևութաբանական կայանի աշխատակիցներն են, որոնք աշխատում են հերթափոխներով: Ծովային ավազանի ընդհանուր տարածքը կազմում է 780 հազար կմ²: Ցամաքի մակերեսը` 10 կմ²-ուց քիչ: Այս բոլոր կղզիները ունեն Ավստրալիայի արտաքին տարածքի կարգավիճակ: Նրանք գտնվում են ավելի արևելք և հարավ Մեծ սահմանային արգելախութից, և նեառում են Հերալդ և Բեկոն կղզիները, Օսպրեյ խութը, և 15 այլ խութերի և կղզների խմբեր[1]: 1969 թվականին այս կղզիները հայտարարվեցին Ավստրալիայի տարածք: 1982 թվականին Լիքոու և Կորինգա խութերը, իսկ 1987 թվականից Եղսաբեթ և Միդլտոն Սեյլոր խութերը հայտարարվեցին Ավստրալիայի ազգային արգելոցներ:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Geoscience Australia. Coral Sea Islands

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg