Պատվաստումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանխարգելիչ պատվաստումները պաշտպանում են երեխաներին և մեծահասկաներին մի շարք վարակիչ հիվանդություններից։ Այդ հիվանդություններն են տուբերկուլոզը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, պոլիոմիելիտը, հեպատիտ Բ-ն, կապույտ հազը, դիֆթերիան, փայտացումը և հեմոֆիլուս ինֆլուենցա Բ վարակը։ Պատվաստումներն առաջացնում են տվյալ հիվանդության հանդեպ իմունիտետ, սակայն այն կարող է լինել կարճատև, ինչի պատճառով կատարում են կրկնապատվաստում։ Պատվաստանյութերը կենսաբանական նյութեր են, որոնք օրգանիզմում մշակում են հակամարմիններ և պաշտպանում տվյալ հիվանդությունից։ Պատվաստանյութերը պատրաստում են սպանված կամ կենդանի թուլացված մանրէներից կամ նրանց թույներից։ Անատոքսինը ձևափոխված բակտերիալ թույն է, որը հատուկ մշակման ընթացքում կորցրել է իր թունավոր հատկությունները, բայց պահպանել իմունիտետ առաջացնելու հատկությունը։

Ներմուծման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անաֆիլակտիկ շոկ
  2. Էնցեֆալիտ
  3. Աֆեբրիլ ցնցումներ
  4. Իմունաանբավարարություն
  5. Չարորակ նորագոյացումներ

Հնարավոր բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է առաջանալ անաֆիլակտիկ շոկ, էնցեֆալոպաթիա, ցնցումներ, լիմֆադենիտ, խրոնիկ արթրիտ, ուսային նյարդի նևրիտ, տրոմբոցիտոպենիկ ծիրանացան։ Պատվաստումից հետո որոշ երեխաներ տկարություն են զգում, երբեմն մի փոքր բարձրանում է ջերմությունը, իսկ ներարկման տեղը կարող է կարմրել, բորբոքվել և այտուցվել։ Եռակի պատվաստանյութի (ԱԿԴՓ) սրսկման օրվա ընթացքում երեխան կարող է անհանգիստ լինել, գրգռված կամ ընդհակառակը՝ խեղճացած։ Կարմրուկի և խոզուկի դեմ պատվաստումները գործնականում ոչ մի բարդություն չեն առաջացնում, թեև որոշ երեխաների մոտ ներարկումից 5-10 օր հետո ջերմությունը բարձրանում է և առաջանում է ցան։ Պատվաստումը կատարվում է առողջ երեխաներին, ովքեր չունեն հակացուցումներ համարվում են ակտիվ իմունիզացիա։ Պասիվ իմունիզացիա կատարում են շփվողներին միջմկանային գամմագլոբուլին ներարկելով։

Պատվաստումների ազգային օրացույց (Հայաստան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվաստանյութի անվանումը Պատվաստման հերթական դեղաչափը Պատվաստման

ժամկետը

ԲՑԺ 1 ծնվելուց հետո 24-48

ժամվա ընթացքում

ՎՀԲ 1 ծնվելուց հետո 24 ժամվա

ընթացքում

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ

ՕՊՎ

1

2

3

6 շաբաթ (1.5 ամսական)

10 շաբաթ (2.5 ամսական)

14 շաբաթ (3.5 ամսական)

ԿԿԽ 1 12 ամսական
ԱԿԴՓ, ՕՊՎ 4 18 ամսական
ԱԴՓ-Մ 1 6 տարեկան
ՕՊՎ 5 6 տարեկան
ԿԿԽ 2 6 տարեկան
ԱԴՓ-Մ 2

3

4

5

6

16 տարեկան

26 տարեկան

36 տարեկան

46 տարեկան

56 տարեկան

Պատվաստանյութի անվանումը Հիվանդությունների հակածինների պարունակությունը


ԲՑԺ տուբերկուլոզ
ՎՀԲ հեպատիտ B
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ B, հեմոֆիլուս, ինֆլուենզա Բ տիպի
ՕՊՎ պոլիոմիելիտ
ԿԿԽ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ
ԱԴՓ-Մ դիֆթերիա, փայտացում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Մոր և մանկան խնամքը" Էլիզաբեթ Ֆենուիք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]