Բադմինտոն
Փետրագնդակ[1] կամ Բադմինթոն (անգլերեն` Badminton) — մարզախաղ, որն առաջացել է Հին Մալալայում։
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմությունը
Առաջացել է անգլիական հերցոգ Բոֆորտի նախաձեռնությամբ։ 1872-ին Բոֆորտը Հնդկաստանից իր Բադմինթոն կալվածքը բերեց գնդաթիեր և փետրավոր գնդակ, ուր առաջին անգամ ցուցադրեցին այդ խաղը, որն իր հերթին առաջացել է հնդկական «Պունե» խաղից։
[խմբագրել] Բադմինթոնը Հայաստանում
Հայաստանում բադմինթոնը սկսել է տարածվել 1960-ից։
[խմբագրել] Կանոնները
Մրցումները անց են կացվում 13,40 մետր երկարության և 5,20 մ լայնություն ունեցող խաղադաշտում, որը երկու կիսադաշտի է բաժանվում 155 սմ բարձրություն ունեցող ցանցով։ Մրցակիցները ձգտում են իրենց ձեռքում բռնած գնդաթիերով փետրագնդակին հարվածելով, այն ցանցի վրայով ուղարկել մրցակցի կիսադաշտը։ Մեկ մրցամասի հաղթող է ճանաչվում այն մարզիկը, որին հաջողվում է փետրագնդակը մրցակցի կիսադաշտում իջեցնել 15 անգամ, իսկ կանայք և խառը զույգերը` 11 անգամ։ 10-10 հաշվի դեպքում խաղամասը ավարտվում է 12-ից, 11-11-ի դեպքում` 13-ից և այսպես շարունակ։ Պաշտոնական մրցումներ անց են կացվում անհատների, զույգերի և խառը զույգերի միջև։ Հաղթող են այն մարզիկները և զույգերը, որոնք առաջինն են շահում երեք մրցամասերում։[2]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ.Ա. Ասմանգուլյան և Մ.Ի. Հովհաննիսյան (2004). Անգլերեն-հայերեն բառարան. Երևան: «Հայաստան» հրատարակչություն, 73. ISBN 5540019202.
- ↑ Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 56։