Մոնղոլոիդ ռասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնղոլոիդ ռասա, ասիաամերիկյան ռասա, մարդկային մեծ ռասաներից մեկը։ Տարբերվում է սև, ուղիղ, կոշտ, երբեմն՝ ալիքաձև մազերով, մուգ աչքերով, մաշկի թուխ, հաճախ՝ դեղնավուն գույնով, թույլ զարգացած երրորդական մազածածկույթով, այտոսկրների խիստ ցցվածությամբ, հարթ դեմքով, մեծ մասամբ ցածր քթարմատով, վերին կոպի խիստ զարգացած ծալքերով և այլն։ Մոնղոլոիդ ռասան տարածված է Ասիայում և Ամերիկայում (հնդկացիներ)։ Բաժանվում է մի քանի փոքր ռասաների, հյուսիս-ասիական, արկտիկական, հարավ-ասիական, հեռավոր-արևելյան, ամերիկյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png