Արտահանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտահանում՝ հասկացությունն առաջացել է լատին․՝ exporto բառից, որը բառացիորեն նշանակում է երկրի սահմանից դուրս հանել ապրանքներ և ծառայություններ։ Այդպիսի ծառայությունների և ապրանքների գնորդին ընդունված է անվանել «ներմուծող», իսկ արտաքին վաճառողին՝ «արտահանող»։ Ներկայումս ցանակացած ապրանքների և ծառայությունների ներմուծումը, որը իրականացվում է իրավական օրենքներով մի երկրից մյուսը, համարվում է առևտրային ոլորտում ամենատարածված գործունեության տեսակներից մեկը։ Ահա թե ինչու, արտահանման հետ միասին ներմուծումը կազմում է միջազգային տնտեսական հարաբերությունների հիմքը։

Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքների արտահանումը որոշակի հատկություններով նյութական բարիքների դուրսբերումն է։ Ծառայությունների արտահանումը արտադրական և սպառողական բնույթի ծառայությունների տրամադրումն է արտասահմանյան գործընկերներին։ Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։

Գոյություն ունեն ապրանքների արտահանման հետևյալ տեսակները՝ տվյալ երկրում արտադրվող և վերամշակվող ապրանքների դուրսբերում, ապրանքների արտահանում (հատկապես հում և կիսաֆաբրիկատ) արտասահմանում մշակելու և հետագայում վերադարձնելու համար, հայրենական ապրանքների ժամանակավոր արտահանում (ցուցահանդեսների, տոնավաճառների, աճուրդների և այլն), որին հաջորդում է հետվերադարձը, ապրանքների միջկորպորացիոն առաքում, վերարտահանում՝ ապրանքների դուրսբերում, որոնք նախկինում դուրս են բերվել երկրից առանց մշակման վերարտահանող երկրում կամ վաճառվել են միջազգային աճուրդներում, բորսաններում[1]։

Ներմուծման և արտահանման արժեքների հիմնական ցուցանիշներից մեկը պետության համար համարվում է առևտրի հաշվեկշիռը։ Այն արտացոլում է ապրանքների ու ծառայությունների արտահանման և ներմուծման տարբերությունը երկրում։ 2010 թ. դրությամբ այդ վարկանիշում առաջատար դիրք են զբաղեցնում համապատասխանաբար Գերմանիան, ՉԺՀ-ն և Ռուսաստանի Դաշնությունը։ Միևնույն ժամանակ այս ցուցանիշը չի կարող ճշգրիտ արտահայտել երկրի տնտեսական դրությունը։ Արտահանման ծավալով Ռուսաստանը զբաղեցնում է միայն 10-րդ տեղը։ Առաջին տեղում ԵՄ-ն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բառարան «Ա. Բ. Բորիս Մեծ տնտեսագիտական բառարան։ Գրքերի աշխարհ, 2003. — 895 с.»
  2. «The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 133